Նաիրա Զոհրաբյան. Ես իմ գրազը ստացա, Merci
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Ես իմ գրազը ստացա.Merci
Երեկ Հ1-ի եթերում Սասուն Միքաելյանի ռեակտիվ դեմորալիզացիային դեռ լիքը անդրարադարձ լինելու է։
Բայց ես սպասում էի կոնկրետ մեկ անձի՝ գներալ-գնդապետ, Արցախի եւ 44-օրյա պատերազմի բունկերի հերոս Մովսես Հակոբյանի արձագանքին։
Սասուն Միքաելյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց բանակը թալանելու մեջ, ասելով՝ «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքող հավաքարար»։
Ահա սա երեկ եթերում հայտարարեց Սասուն Միքաելյանը։
Ավելին, նա գեներալ-գնդապետին խորհուրդ տվեց զբաղվել գինեկոլոգիայով, ասելով՝ «զբաղվի գինեկոլոգիայով, լավ խորացի էդտեղ»։
Իմ բազմաթիվ գործընկերներ թե՛ լրագրողական, թե՛ քաղաքական դաշտից, վստահ պնդում էին, որ Մոսին, նույն ինքը՝ Մովսես Հակոբյանը, այսօ մինիմում դուելի կհրավիրի Սասուն Միքաելյանին, նու, կամ գոնե համարժեք հակահարված կտա։
Ես Մոսիին Վլադ Ցեպեշի (նույն ինքը՝ Դրակուլայի) տեղը դրած իմ մի ընկերոջ հետ գրազ եկա, որ Արցախի հերոս գեներալը, ում հանրայինի եթերով առաջարկեցին զբաղվել կանանց գինեկոլոգիական խնդիրներով ու մեղադրեցին բանակը թալանելու մեջ, լավագույն դեպքում կասի, որ ինքը չի իջնում էդ մակարդակին եւ կհրաժարվի պատասխանել Սասունին։
Հա, sorry, դուխը հերիքեց ու ասաց, որ՝ «էդպիսի էշություններ իր մասին շատ են ասել»։
Ձեռի հետ արդարացրեց Սասունին՝ թե մենակ ինքը չի իր մասին էդ կարծիքին։
Եւ հիմա եկել եմ ասելու, որ ես իմ գրազը կրեցի»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հանրային հեռուստաընկերությունը Սասուն Միքայելյանի հարցազրույցը հեռարձակելու իրավունք չուներ
- «Տուուուու»-երի շարան՝ ուղղված Սասուն Միքայելյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում