
Շառլ Միշելը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն Իլհամ Ալիևի հետ Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ուրբաթ հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Բրյուսելի խաղաղ գործընթացի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների բրյուսելյան ձևաչափին։
Շառլ Միշելն իր հերթին ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
- Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
- Շառլ Միշելը նախապատրաստական զանգեր է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
- Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է շոշափելի առաջընթացի մասին