Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ՌԴ-ի դեմ պատժամիջոները նախապատրաստել էինք մինչև ուկրաինական հակամարտության մեկնարկը
Եվրամիության երկրները և ԱՄՆ-ը պատժամիջոցներ էին մշակում Ռուսաստանի դեմ մինչև Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Նրա ելույթը հրապարակվել է քաղաքական գործչի Twitter-ում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմաններին զորքեր տեղակայելու թեմայով ԱՄՆ-ի հետախուզության հրապարակումն է Եվրոպային դրդել նման գործողությունների:
«Իմ կաբինետը՝ Եվրահանձնաժողովը, արդեն դեկտեմբերին սկսեց աշխատել Սպիտակ տան և գանձապետարանի հետ՝ Ուկրաինայի հետ հակամարտության դեպքում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների շուրջ: Բայց մենք հույս ունեինք, որ ստիպված չենք լինի օգտագործել այդ պատժամիջոցները»,-ասել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ պատժամիջոցներն առաջին հերթին պետք է հարվածեին ռուսական շուկայում Արևմուտքի բարձր տեխնոլոգիական և անփոխարինելի ապրանքներին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն.Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
- Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոսեպ Բորելը և 14 եվրահանձնակատարները Կիևում են
- Ես ինձ վիրավորված զգացի. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Թուրքիայում «Սոֆագեյթի» մասին
- Քուրդ պատգամավորը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չտալը կապեց տղամարդկանց դոմինանտ դիրքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին