Ռուս զինվորականները 2,5 տոննա դեղորայք են հասցրել Հալեպ
Սիրիայում ռուս զինծառայողները ավելի քան 2,5 տոննա դեղամիջոց են նվիրաբերել Հալեպ քաղաքի հիվանդանոցներին օգնելու համար, որտեղ շարունակում են բուժել նար փետրվարի սկզբին տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժածներին: ՌԴ ՊՆ-ի՝ Telegram ալիքում տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում (SAR) ռուսական զորքերի խմբի զինծառայողները ավելի քան 2,5 տոննա դեղամիջոց են նվիրաբերել Հալեպ քաղաքի հիվանդանոցներին օգնելու համար: Բժշկական օգնությունը ներառում է հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ, հորմոնալ դեղամիջոցներ, արյան փոխներարկման համակարգեր, հակաբիոտիկներ, ջերմիջեցման միջոցներ, ցավազրկողներ, ինչպես նաև բազմաթիվ այլ դեղամիջոցներ»,-նշել են նախարարությունից։
Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է, որ օգնություն են ստացել հիմնականում սիրիական ռազմական հոսպիտալը և պետական համալսարանական հոսպիտալը, որտեղ նաև բուժվում են երկրաշարժից տուժած քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- Հալեպի նահանգապետը պատրաստակամ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեղեցիներին և մյուս կառույցներին
- Հայաստանը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական պարագաններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին