Վան Ին ասել է, որ Թայվանը երբեք չի եղել և չի լինի անկախ երկիր
Թայվան կղզին երբեք ՉԺՀ-ից անկախ պետություն չի եղել և չի լինի: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի (CPC Կենտրոնական կոմիտե) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Ին։
«Թայվանը Չինաստանի տարածքի մի մասն է: Այն երբեք չի եղել անկախ երկիր և չի լինի ապագայում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովում:
Չինացի դիվանագետի խոսքով՝ Պեկինը չի փորձում փոխել ստատուս քվոն Թայվանի նեղուցում, մինչդեռ Թայբեյի անջատողական ուժերը փորձում են չհարգել «մեկ Չինաստանի» սկզբունքը՝ քարոզելով նրա այսպես կոչված անկախությունը։ Ինչպես նշել է Վան Ին, դրանով նրանք «խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը» տարածաշրջանում։
Վան Ին հավելել է, որ Թայվանում անջատողականների գործողությունները «սպառնում են ՉԺՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Նա նաև նշել է, որ Չինաստանը դեմ է Թայվանի հարցում երկակի ստանդարտներին։
Հարակից հրապարակումներ`
- Չինական 57 ռազմական ինքնաթիռներ մոտեցել են Թայվանին
- Չինաստանը Թայվանին է մոտեցրել 29 ինքնաթիռ և երեք ռազմանավ
- Չինաստանը հնարավոր է համարում ուժի կիրառում Թայվանի խնդրի լուծման համար
- Թայվանի զինվորականները Կինմեն կղզիների վրա չինական անօդաչու թռչող սարք են խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները