Փաշինյանը ծափահարում է Զելենսկուն, ապա լքում դահլիճը
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը՝ Վ. Զելենսկու ելույթի ժամանակ լքեց դահլիճը։
Հիշեցնենք, որ համաժողովը մեկնարկեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ելույթով։
Կոնֆերանսի պաշտոնական էջում հրապարակված կադրերում երևում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Զելենսկու ելույթից հետո թույլ ծափահարում է, իսկ հարց ու պատասխանի ընթացքում լքում դահլիճն ու չի վերադառնում մինչև նրա խոսքի ավարտը։
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ:
Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան