Քաղաքական 19:24 19/02/2023 Հայաստան

Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին. Մեր պետությունը ներկայացնող անձի ավելի ողորմելի պատկեր երբևէ տեսած չէինք

ՀԱԿ համակարգող  Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով երեկ Մյունխենում Հարավային Կովկասի երեք երկրների առաջնորդների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Զարհուրանքով նայեցի Փաշինյանի և Ալիևի բանավեճը Մյունխենյան կոնֆերանսում։ Եթե դիտում ես հայ ղեկավարների էվոլյուցիան Լևոն Տեր֊Պետրոսյանից դեպի Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, իսկ նրանցից դեպի Նիկոլ Փաշինյան, ապա դժվար է ազատվել այն մտքից, որ Հայաստանի մյուս ղեկավարը լինելու է պիտեկանտրոպ։

Մեր պետությունը ներկայացնող անձի ավելի ողորմելի և արգահատելի պատկեր երբերւէ տեսած չէինք։ Խղճալի կեցվածքով, կաղ տրամաբանությամբ, աղքատիկ, կակազող և կոտրված անգլերենով աշխարհին ներկայացող Հայաստանը անգամ խղճահարություն չէր կարող հարուցել։

֊ Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատվության և ինքնասիրության էկզեկուցիա էր։ Ալիևը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին և նրա վարչապետին։ Նա հայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որը ընդունվել է ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաև հայ ժողովրդի կողմից, քանի որ այն պատերազմից հետո վարչապետ ընտրեց նրան, ով ստորագրել էր այդ կապիտուլյացիան։ Փաշինյանը առարկելու բան չուներ։ Առարկելու բան կլիներ, եթե Ալիևի դիմաց նստած լիներ մեկ այլ ղեկավար, ոչ՝ Փաշինյանը։  Ի դեպ, այս դրվագը ցույց տվեց, որ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում միայն ավելի է սաստկացրել Ալիևի ագրեսիան Հայաստանի նկատմաբ, և ես հույսով եմ, որ դա դաս կլինի մեր որոշ թեթևամիտ քաղաքացիների համար։

֊ Փաշինյանը լռեց, երբ Ալիև մեղադրեց Հայաստանին բոլոր մեղքերի մեջ, Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ՄԱԿ֊ի ԱԽ բանաձևերի խախտման մեջ։ Քանի որ Հայաստանի պատմությունը Նիկոլ Փաշինյանի համար սկսում է 2018 թվականի իր «փառապանծ» հեղափոխությունից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի բանաձևերը չի խախտել և չէր էլ կարող խախտել, քանի որ գրավյալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցեագրվել Հայաստանին, հետևաբար, հակառակ Ալիևի ասածների, Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառվել։ Նա չգիտի, որ այդ բանաձևերը չի կատարել հենց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը և հրաժարվելով հենց այդ բանաձևերում ներկայացված կարգավորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինյանը, փաստորեն ընդունեց Ալիևի մեղադրանքները և Հայաստանի մեղավորությունը։

֊ Երբ Ալիևը ասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, Փաշինյանը անհոդաբաշխ անգլերենով փորձեց բացատրել, որ այդ հասկացությունը ընդգրկված է Ալիևի կողմից ստորագրված նոյեմբերի 9֊ի հայտարարության մեջ, բայց չասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ամրագրված է նաև միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ֊ի ԱԽ֊ի հենց Ալիևի կողմից մատնանշած բանաձևերի մեջ և ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։

֊ Փաշինյանը լռեց, երբ Ալիևը ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, մինչդեռ պետք էր ընդամենը ասել, որ արցախցիները իրենք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում այդ բանակցություններում, և ոչ թե Ալիևը։

֊ Փաշինյանը ոչ մի համոզիչ փաստարկ չկարողացավ բերել հերքելու համար Ալիևի կեղծիքները Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին։ Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերյալ Ալիևի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղևորների և ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը և բերելով տնտեսական աղետալի հետևանքների։

֊ Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիևի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում։

֊ Իսկ երբ Փաշինյանը որոշեց պատասխանել Ալիևի մեղադրանքներից մեկին՝ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ, պարզվեց, որ ավելի լավ կլիներ Փաշինյանը այդ մեղադրանքին չպատասխաներ ընդհանրապես։ Չհերքելով այդ տեղեկությունը, նա ոչ ավել, ոչ պակաս՝ պնդեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ, ինչից հմաշխարհային հանրությունը, ըստ Փաշինյանի ճղճիմ տրամաբանության, պետք է եզրակացներ, որ հայերի արածը մի մեծ բան չի։ Ընդորում, այս կատարյալ հիմարության վրա Փաշինյանը ծախսեց նրան հատկացված ժամանակի առյուծի բաժինը։

Մի խոսքով, Փաշինյանի երեկվա ելույթը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում բացահայտեց ահավոր իրողություններ։ Մյունխենում նստած էր Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ողորմելի մարմնավորումը և հասկանալի դարձավ, որ եթե կա մի բան, որ դեռ չենք կորցրել ռազմի դաշտում, մենք կորցնելու ենք տկարամիտ դիվանագիտության արդյունքում։ Չէ՞ որ այդ նույն անգլերենով կամ ռուսերենով, այս նույն  անգետ և ճղճիմ տրամաբանությամբ Փաշինյանն այսօր պաշտպանում է Հայաստանի և Արցախի շահերը աշխարհի մեծամեծերի հետ հանդիպումների ժամանակ և Հայաստանի համաձայնությունն է տալիս այս կամ այն՝ մեր ազգի համար ճակատագրական որոշումներին։

Ցավոք, մեր ազգի մեծամասնությունը այս ամենի մասին ոչ մի բան չի իմանա, հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող ինֆորմացիոն դաշտի ծառայամիտ և մանիպուլյացիոն վիճակը։ Մյուս կողմից, իսկապես այդ մարդկանց առողջության համար ավելի լավ կլինի որ նրանց «անդունդը» չխաթարեն։
Մեկ էլ կասկածեցի Լևոն Տեր֊Պետրոսյանի Փաշինյանին տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման վրա։ Ինձ գնալով թվում ա, որ նրան ավելի շատ կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}