Ռուբեն Վարդանյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. Սա երկար ճանապարհի սկիզբն է
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ նշելով, որ դրանից 67-ը կամ 1600 ժամն անցել է շրջափակման մեջ։
«Այս իրավիճակում ձեռքբերում եմ համարում այն, որ օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, լուծումներ գտնել ամեն օր առաջացող նոր մարտահրավերներին և, որ ամենակարևորն է, կանխել բնակչության շրջանում փլուզումն ու խուճապը։
Այս 100 օրը, դժվարությունների հետ մեկտեղ, զարմանալի բացահայտումների շրջան էր։ Նախ՝ որպես պետնախարարի պաշտոնն ընդունած մարդ, փորձել եմ ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչ է կատարվում պետական համակարգում և Արցախում։ Ամենասարսափելի ճգնաժամի պայմաններում ամեն կերպ փորձել են կանխել ձախողումները։ Բոլորիս համար միասնական պայքարի ու հակազդեցության փուլ էր։ Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման և ներքին հակադրության պայմաններում, որոնք չեն կարողացել խանգարել մեր ծրագրերին»,-նշել է նա։
Վարդանյանի խոսքով, նախ ուսումնասիրել են խնդիրները և նախանշել դրանց զարգացման ուղիները, ստեղծել են բացառիկ թիմ, որտեղ կառավարության անդամները, պատգամավորները, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ համախմբված են, աշխատում են կողք կողքի և համագործակցում։
«Այսօր կարող եմ վստահորեն ասել, թե ինչ է Արցախը։ Երկու ամսից ավելի տևած այս շրջափակման ընթացքում մենք տեսանք, որ մեր ժողովուրդը չի ուզում հանձնվել ու հրաժարվել Արցախից։ Պատրաստ է դիմանալ ցանկացած դժվարության, ունի բավարար կամք և հաստատակամություն այս փորձությունների միջով անցնելու համար: Մենք պետք է արժանի լինենք այս ազգին առաջնորդելու։ Մենք ունենք ամեն ինչ՝ այս դժվարին պատմական փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի և միասնություն։
Ես հավատում եմ, որ ոգին և կամքը, նույնիսկ նվազագույն հնարավորության դեպքում, կարող են հաջողություն բերել։ Ու սրա համար կանեմ ինձնից կախված ամեն բան։
Սա միայն սկիզբն է երկար ճանապարհի»։
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի 23-ին Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով
- Ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները. Տիգրան Աբրահամյան
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- Փաշինյան. Լաչինի միջանցքի փակումն առաջացնում է ոչ միայն այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլև բնապահպանական ճգնաժամ
- Արցախում հոսանքի տատանումների պատճառով ավելացել է խափանված վերելակների մասին կանչերը
- «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան