Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելն ու ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է․ Լուսինե Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։ Այս մասին «Արցախպրես» -ին տված մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հայտարարություններին։
«Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը , որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. Սա երկար ճանապարհի սկիզբն է
- Աշոտյան. Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց
- Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել. Ոսկանյան
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- Ինչ են քննարկել Մյունխենում եռակողմ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան