Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել՝ կապված Թեհրանում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, դեսպանատան դեմ մոտ մեկ ամիս առաջ իրականացված գործողության հետ։
Նա ուղղակիորեն մեղադրել է Իրանի իշխանական կառույցներին այդ գործողությունը կազմակերպելու մեջ և նշել, որ պաշտոնական Թեհրանի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն գործողությունն իրականացրած անձը, այլ նաև իրանական իշխանական կառուցների ներկայացուցիչները։
Այն, որ Բաքվի բռնապետի լկտիությունը չափ ու սահման չունի վաղուց այլևս ակնհայտ է, սակայն, եթե նա հավատարիմ մնա իր հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ Իրանի հետ հարաբերություններն, ըստ էության, չեն կարգավորվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- Ալիևի հայտարարությունները՝ եռակողմ հանդիպումից հետո
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
- ՀՀ կառավարությունից հաստատել են, որ փետրվարի 18-ին Մյունխենում Փաշինյանը, Ալիևը և Բլինկենը հանդիպելու են
- Շառլ Միշելը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան