Առաջին շրջափակման ճեղքման հիմնական պատճառը համախմբված լինելն էր. Արմեն Մինասյան
Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի շրջանակներում գործում է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված են անցած 35 տարիներն ամփոփող լուսանկարներ։ Քաղաքագետ Արմեն Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս լուսանկարների միջոցով ցանկանում են ցույց տալ, թե 35 տարիների ընթացքում ինչ դինամիկա է ապրրել ղարաբաղյան հակամարտությունը.
«Սկսվել է շրջափակումով, այսօր էլ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ։ Այս ցուցադրությամբ փորձել ենք ցույց տալ, որ պատմությունը կրկնվում է, խնդիրները, ցավոք սրտի, և դրանց մեծ մասն անցած 35 տարիներին ոչ միայն չեն լուծվել, այլև որոշ դեպքերում նաև ավելի անբարենպաստ վիճակում ենք հայտնվել»։
Հարցին՝ առաջին շրջափակումից հետո մենք հաղթանակած դուրս եկանք, ի՞նչ եք կարծում, այժմյան իրավիճակն ինչպե՞ս կլուծվի, Ա. Մինասյանն ասաց. «Իրականում ամեն ինչ է հնարավոր, բայց առաջին շրջափակումից դուրս գալու հանգամանքները պետք է ուսումնասիրել. այնտեղ կար միասնություն, ողջ հայ ժողովրդի համախմբվածություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, կար վստահություն առաջնորդների նկատմամբ։ Այսօր այս առումով մենք ունենք շատ ավելի վատ իրավիճակ, որովհետև բաժանարար գծեր կան թե Հայաստանի ու Արցախի միջև, Հայաստանի ներսում, Արցախի ներսում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ամեն տեղ կա որոշակի մասնատվածություն, կուսակցական, խմբակային մոտեցում, որը խանգարում է համախմբվածությանը։ Իսկ առաջին շրջափակման ճեղքման հիմնական պատճառը համախմբված լինելն է։ Ցավոք, այսօր չկա։ Բայց չգիտեմ, միգուցե վաղը լինի»։
«Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովին, որին ներկա են քաղաքական, հասարակական գործիչներ, ուսանողներ, քաղաքագետն ասաց, որ հայոց պատմության մեջ շրջադարձային այս օրն անհրաժեշտ կերպով չի կարևորվում, այդ բացը փորձում են լրացնել հենց այս միջոցառոմամբ։
Ա. Մինասյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի գլխավոր գործընկեր «Հայրենիք» զարգացման հիմնադրամին ու «Հայրենիք» կուսակցությանն ի դեմ նախագահ Արթուր Վանեցյանի, նաև գործընկերներից «Լույս հիմնադրամին ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, Panorama.am լրատվական կայքին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
- Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան
- Արթուր Վանեցյան. Կարծում եմ՝ առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
- Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ. Խաչիկ Գալստյան
- Այսօր ողջ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ ով բարձր է գոռում, դրանից պետք է փախնել. Բեքարյան
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ անփոփոխ է
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
- Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին