Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ. Խաչիկ Գալստյան
«Ուղիղ 35 տարի առաջ փոթորկեց հայոց միասնական հայրենիքը և մենք ազգովի, լծվեցինք մեր ազգային ամենակենսական շահի բավարարմանը՝ Արցախ հայրենիքի ազատագրմանը և դրա հիման վրա նախորդ դարի 90-ականներին կերտեցինք երկու հայկական պետականություն»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Հայտարարելով, որ այդ պայքարը էթնոգենեզի ձևավորման առանցքային բաղադրիչներից մեկն էր՝ նա ընդգծեց. «Ազգաստեղծման և այլոց ինքնության գոյաբանության համատեքստում, ինձ համար անվիճելիորեն, արցախյան շարժումը ուներ անկյունաքարային դերակատարություն և նշանակություն:
Գալստյանը համոզմունք հայտնեց, որ քննարկումը կնպաստի ազգային վերազարթոնքին:
Նկատելով, որ ժամանակակից աշխարհում արժեքներն են որոշում ամեն ինչ՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարեց. «88 թվականին Արցախը որպես բարձրագույն արժեք հայության յուրաքանչյուր հատվածի համար այրամբ էր վարակված և Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ»:
Նա ասաց, որ Արցախի արժեքը գնահատելու համար պետք է դիտարկել թե այն աշխարհի համար ինչ նշանակություն ուներ և հիշեցրեց, որ Խորհրդային Միությունում հայտարարված վերակառուցման շրջանում արցախցին իր ազգային նվիրական երազանքը բերեց օրակարգ, որը դարձավ Խորհրդային Միության փորձաքարը:
«Ինչպես մեծ հումանիստ Անդրեյ Սախարովն էր ասում, այդ փորձաքարը Խորհրդային իշխանությունները տապալեցին, կամ՝ այդ քարը գցեցին ոտքին և արցախյան շարժումը Խորհրդային Միության կազմաքանդման կարևորագույն գործոններից մեկը հանդիսացավ»,-հայտնեց Խաչիկ Գալստյանը և, արձանագրելով, որ շրջափակված Արցախն արդեն երկու ամիս պայքարում է իր գոյության համար, հայտարարեց, որ այն տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհի լռելյայն համաձայնության ներքո:
Բանախոսը հիշեց, որ երբ արցախցին պայքարի ելավ՝ միջազգային հանրության մեծ համակրանքին էր արժանանում, քանի որ պայքարում էր Խորհրդային կայսրության դեմ և այդ աջակցությունը ամրագրվեց 1987-ին Եվրախորհրդարանի, 88-ին ԱՄՆ սենատի բանաձևերով, ինչպես նաև՝ ընդունվեց Ազատության աջակցման ակտը՝ սահմանափակման 807 բանաձևը:
«Բայց հետո, երբ սկսվեց էներգետիկ գայթակղման քաղաքականությունը և 1994 թվականին Ադրբեջանը սկսեց դիվերսիֆիկացնել իր ռեսուրսները, հավաքական արևմուտքին հրավիրել ապշերոնյան նավթային պաշարները յուրացնելու, մենք ուենցանք հակառակ էֆեկտը: Այո աշխարհը չի փոխվել արժեքներ-շահեր հարաբերակցության մեջ այս պահին շահերը դոմինանտ են, բայց խնդիրը մեր մեջ է, թե մենք արժեքային ինչպիսի վերաբերմունք ուենա Արցախի նկատմամբ»,-ասաց Գալստյանը և փաստեց, որ ներկայում ՀՀ իշխանությունները Արցախը դուրս են մղում հայկական արժեքային համակարգից, այն դեպքում, երբ Ադրբեջանը 30 տարի Արցախը մտցնում էր իր քաղաքացիների արժեքների մեջ::
Նա հայտարարեց, որ այսօր էլ արցախյան հիմնահարցը փորձաքար է քաղաքակիրթ հանրության համար:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ անփոփոխ է
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան