Այնտեղ տեղեր կային, որ շատ փնթի գործ էին արել՝ բառիս բուն իմաստով.Հրաչյա Սարգսյանը՝ նոր կանգառասրահների մասին
Երևանի քաղաքապետարանի նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ որոշ նոր կանգառասրահներ տեղադրվել են ճանապարհների այնպիսի հատվածներում, որտեղ նրանց գտնվելն անթուլատրելի է և Տրանսպորտի վարչությանը հանձնարարել էր ուսումնասիրություն կատարել նոր տեղադրված կանգառների տեղադիրքերի վերաբերյալ, ներկայացնել եզրակացություն:
«Վարչական շրջանների հետ կատարել ենք ուսումնասիրություններ, կան թերություններ և կան կանգառասրահներ, որոնց տեղադիրքը պետք է փոխվի, ընթացքում դրանք կարվեն»,-զեկուցեց վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հարցրեց, թե ե՞րբ կարվեն աշխատանքները:
Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ տեղադրող կազմակերպությանն էլ են զգուշացրել և երկու շաբաթվա ընթացքում աշխատանքները կիրականացվեն:
«Այնտեղ տեղեր կային, որ շատ փնթի գործ էին արել՝ բառիս բուն իմաստով, ես վարչական շրջանների ղեկավարներին էլ եմ ուղարկել նկարները»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը:
Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ վարչական շրջանի ղեկավարն իրեն ասել է, ինքը տեղյակ է խնդրից և միասին տեսել են այդ կանգառները:
Հարակից հրապարակումներ`
- Լենտերն էլ այդպես օդում թռնում էին, ես եմ կտրել. Հրաչյա Սարգսյան
- Հրաչյա Սարգսյանը «կատակեց» իր ծննդյան տարեդարձի առիթով
- Խայտառակ վիճակ է… Անհասկանալի է, թե ինչպես են այդտեղ հայտնվել այդ կանգառասրահները. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան