
ՆԱՏՕ-ն օգնում է երկրաշարժից տուժած Թուրքիային
ՆԱՏՕ-ն շարունակում է օգնություն ուղարկել ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիային: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս անգամ մոտ 600 կոնտեյներ է ուղարկվել Թուրքիա:Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նյութատեխնիկական օգնության խմբաքանակի մեջ ներառված են նաև դաշտային վրաններ՝ նախատեսված շուրջ 4000 հոգու համար:
ՆԱՏՕ-ի կողմից արված հայտարարության համաձայն՝ օգնությունը Թուրքիա նավահանգստային Իսքենդերուն քաղաք կհասնի հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնել էր Թուրքիա։