Քաղաքական 15:32 20/02/2023

Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան այսօր էլ ավելի ակտիվորեն համարվում է արցախյան կոնֆլիկտի մաս և շահառու։ «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով քննարկմանն ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի կրտսեր գործընկերն է, բայց այս տարիների ընթացքում որոշակի կարգավիճակային փոփոխություն է եղել, և հիմա ոչ միայն ներկայանում է ամերիկյան շահի պրովայդեր, այլև ձգտում և որոշակի հաջողությունների է հասել՝ դառնալով  տարածաշրջանում գերտերություն իր յուրահատուկ շահերով, որոնք երբեմն կարող են ԱՄՆ շահերի հետ համընկնել, երբեմն՝ ոչ։

«Այսինքն՝ մենք գործ ունենք փոփոխված Թուրքիայի հետ՝ դրանից բխող այլ իրողություններով»,- նշեց թուրքագետը։

Դա հաշվի առնելով, ըստ Ռուբեն Մելքոնյանի, Հայաստանի իշխանություններին պետք է բացատրել, որ Թուրքիան արցախյան բոլոր պատերազմների մասնակից է և միշտ էլ եղել է Ադրբեջանի դաշնակիցը. «Շուշիի հռչակագիրը կարդալուց հետո պատկերացնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերն առանձին, դրա համար վառ երևայակայություն է պետք։ Թուրքիան այսօր էլ ավելի ակտիվորեն համարվում է արցախյան կոնֆլիկտի մաս և շահառու»։

Իսկ ինչպես կարող ենք հարաբերվել Թուրքիայի հետ։ Թուրքագետի խոսքով՝ բնականաբար ոչ այնպես, ինչպես այս օրերին փորձում էին շփվել Հայաստանի այս պահի իշխանություններն իրենց «գերհզոր» դիվանագիտական կոմբինացիայով՝ սեյսմիկ, հումանիտար և այլն։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այդպիսի սենտիմենտները չեն կարող ազդել մի քանի հարյուր տարվա պետականություն ունեցող երկրի որոշումների վրա՝ այն էլ արևելյան տրամաբանությամբ, երբ Թուրքիան արևելյան սիրալիրությունների, շողոքորթության փայլուն կրողն ու գիտակն է։

Նա միաժամանակ նշեց, որ 1990-ականներին Թուրքիան, որ ներգրավված էր արցախյան հարցում, ավելի սահմանափակված, կաշկանդված էր, իսկ հիմա ձեռք է բերել ավելի մեծ ազատություն։ Այսինքն՝ Թուրքիան այս հարցում գործում է շատ ավելի ազատ, ավելի քիչ համապատասխանեցնելով ու համաձայնեցնելով իր քայլերը տարբեր այլ խաղացողների, մեծ տերությունների հետ։

Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ Թուրքիան անշեղորեն իրականացնելու է նույն քաղաքականությունն՝ անկախ իշխանության ղեկին գտնվող անձանից, քաղաքական ուժերից, գաղափարախոսական հոսքանքներից և այլն։

«Այս պարագայում չգիտակցել, որ Թուրքիան էքսիզտենցիալ սպառնալիք է Հայաստանի համար, նշանակոմ է ոչինչ չհասկանալ։ Իսկ ինչպես պետք է շփվել Թուրքիայի հետ։ Արևելքում անկախ պետության չափերից, բնակչության թվից, կա պետական արժանապատվության և դրա հանդեպ հարգանքի ինստիտուտ։ Թուրքիան էլ, այլ արևելյան երկրները դրան մեծ ուշադրություն են դարձնում։ Թուրքիան շփվել է ՀՀ նախկին նախագահների հետ, որոնք հաստատ նրա համար մնում էին թշնամի, բայց նրանց մասին ծաղրական երգեր չէին երգում ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում, նրանց հանդեպ այդպիսի վերաբերմունք չկար, այլ կար հարգանք՝ հաշվի առնելով այդ արևելյան պետականության, արժանապատվության գաղափարը։

Հիմա ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք կորցրել ենք նաև դա, հետևողականորեն կորցնում ենք պետական արժանապատվությունն Արևելքում։ Որքան էլ մեր ԱԳ նախարարը գնա Թուրքիա և նրանց ցավակցի, միևնույն է չենք դառնալու հարգելի հյուրեր, գործընկերներ, քանի որ պարտված իշխանությունը, պարտված անձը չի կարող պետությունը ներկայացնել ոչ Արևելքում, ոչ Եվրոպայում, որ Լատինական Ամերիկայում։ Մյունխենյան հերթական խայտառակությունը և ամրագրումը ոչ թե Ալիևի մտքի փայլատակումն է, այլ օբյեկտիվ իրականության ամրագրումն էր, որ այս պարտված ուժը և անձը չի կարողանալու անգամ իր բուռն ցանկության դեպքում Հայաստանի շահերն ըստ արժանվույն ներկայացնել որևէ հարթակում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ներուժ, դրանում հատկապես կարևոր է ինտելեկտուալ ներուժը, իսկ ինտելեկտուալ Հայաստանն Արելքում միշտ ունեցել է իր առանձնահատուկ դերը։ 

«Դա է բանաձը։ Կարծում եմ՝ բարդ իրավիճակում մեր ներուժի համադրմամբ կարողանալու ենք ուժեղացած, երկրաշարժից ցնցված, ագրեսիվ  Թուրքիայի հետ շփման մեր բանաձևն ունենալ։ Դրա հնարավորությունը կա, ամենակարևորը՝ պետք է փոխել մարդուն, որը Մյունխենում կներկայացնի Հայաստանը շատ ավելի լավ»,- ընդգծեց թուրքագետը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}