Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին
«Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ավարտել են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:
Գրասենյակից տեղեկացնում են, որ վաղը՝ փետրվարի 21-ին, միջնորդությունը կհանձնվի ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին:
Հասցեատերերին հանձնելուց հետո միջնորդության ամբողջական տեքստը կհրապարակվի։
Ավելի վաղ հրավիրած ասուլիսում փաստաբանները հայտարարել են, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է անհամատեղելիության պահանջները, ինչն ունի մեկ հետևանք՝ դատավորի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված կարգով։ ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ դիմում է ներկայացնում ՍԴ։ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը ՍԴ-ն կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։
Նրանք համարում են, որ Սեդա Սաֆարյանի կողմից խախտվել են նաև կարգապահական կանոնները, ինչի հետևանք կարող է լինել հետևյալ կարգապահական տույժերից մեկի կիրառումը.
1. Նախազգուշացում
2. Նկատողություն
3. Խիստ նկատողություն։
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ շարունակել է փաստաբանական գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում
- «Ժողովուրդ». ՍԴ-ում կա փաստաթուղթ, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը
- Արսեն Բաբայան. Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց
- Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին