Քաղաքական 10:00 20/02/2023 Հայաստան

Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, հետ կանգնելու պայքարի ճանապարհից. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը:  Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է:

Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, և այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային  իրադարձություններից է:

Ղարաբաղյան շարժումը և 1994 թվականին ազգային-ազատագրական պայքարում  փառավոր հաղթանակն առաջին հերթին հայ ժողովրդի արժանապատվության, սեփական Հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքին տեր կանգնելու արտահայտություններն էին:

Այդ տարիները իմ և իմ բազմաթիվ ընկերների կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին: Մենք գիտեինք՝ ինչ նպատակի համար ենք պայքարում, կազմակերպում Արցախի ինքնապաշտպանությունը,  հանուն ինչի ենք զոհաբերում մեր երիտասարդ տարիները, ինչի համար էին մեզ հետ զրկանքների միջով անցնում մեր ընտանիքները, հայրենակիցները: Մենք տեսնում էինք Ադրբեջանի ղեկավարների հայատյաց նկրտումները, խտրական վերաբերմունքը, աչքի առաջ ունեինք Ադրբեջանի կազմում մեկ այլ ինքնավար կազմավորման ՝ հայկական Նախիջևանի իսպառ հայաթափումը և վճռական էինք ամեն գնով թույլ չտալու դրա կրկնությունն Արցախում:

Մեր ժողովրդի խաղաղ և օրինական պահանջին հետևեց  Ադրբեջանի  պատասխանը՝ Սումգայիթում, Բաքվում  և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում ու Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումներով, հայերի նկատմամբ ամենազազրելի ու զարհուրելի բռնություններով, կոտորածներով և տեղահանումներով: Արցախահայությունը դատապարտված էր նույն ճակատագրին, եթե չհաղթեր իրեն պարտադրված պատերազմում:

Ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում հանդիպեց միասնական բռունցք դարձած հայության պատասխան հարվածին և զինադադար խնդրեց:

Փա´ռք և պատի՛վ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին, խոնարհում հանուն հայրենիքի  նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին:

1991 թվականին իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկիզբ էր դրել պետականաշինության գործընթացին և   զարգանում էր որպես ժամանակակից ու ժողովրդավարական պետություն:

Ցավոք, Ադրբեջանը, չհաշտվելով ինչպես 1994-ին կրած ծանր պարտության, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ձախողման հետ, օգտագործեց հարմար պահը և, օգտվելով Հայաստանում օտարների աջակցությամբ իշխանությունը զավթած ապազգային ուժերի վարած պետականակործան քաղաքականությունից, 2020-ին սկսեց նոր պատերազմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ:

Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, թշնամուն հանձնվեցին առաջին հաղթական պատերազմում Արցախի ազատագրված տարածքների զգալի մասը, զոհվեցին հինգ հազարից ավելի երիտասարդներ, բազմաթիվ հայորդիներ հաշմվեցին, տասնյակներն էլ մինչ այժմ գտնվում են գերության մեջ, վտանգի տակ դրվեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ապագան, թշնամին անարգել տարածքներ օկուպացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, երբեմնի ազգային զարթոնքը վերածվեց ազգային հիասթափության, ոմանց մոտ՝ հուսահատության:

Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը:

Հայրենակիցնե՛ր,

Ղարաբաղյան շարժման հոբելյանը ևս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին: Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, և ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը:

Արցախցի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով և արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը: Համոզված եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:

Աստված պահապան մեր Հայրենիքին»»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}