ԼՂ վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ձեռնքերը լվացել են. Սուրեն Սարգսյան
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչինչ չի բանակցվում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ձեռնքերը լվացել են»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների դիրքավորումն հենց այդպիսին է, որ իրենք կապ չունեն ԼՂ հետ, այդ թվում առանձնապես կապ չունեն ԼՂ ժողովրդի հետ, անվտանգության ապահովման հետ, նույնիսկ բլոկադայի պայմաններում հրաժարվում են որևէ բան անել ԼՂ ժողովրդի համար։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մյունխենյան հանդիպումների մասին՝ Ս. Սարգսյանն ասաց. «Դրանք ոչ թե հանդիպումներ, բանակցություններ են, այլ ճնշումներ են Հայաստանի նկատմամբ՝ էլի գնալ լրացուցիչ զիջումների, հակառակ պարագայում սպառնում են, որ նորից կարող է պատերազմ սկսվել Հայաստանի դեմ։
Հայաստանի քաղաքական իշխանությունն, ըստ էության, որևէ գոծուն քայլեր չի ձեռնարկում ոչ ռազմական կարողությունները, ոչ էլ դիվանագիտական կարողություններն ու հնարավորությունները հզորացնելու տեսանկյունից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Առաջին շրջափակման ճեղքման հիմնական պատճառը համախմբված լինելն էր. Արմեն Մինասյան
- Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
- Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան
- Փաշինյանը մեխի գլխի պես որևէ արձագանք չէր անում. Մելիք-Շահնազարյանը՝ մյունխենյան քննարկման մասին
- Արթուր Վանեցյան. Կարծում եմ՝ առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
- Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ. Խաչիկ Գալստյան
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ անփոփոխ է
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան