Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հայաստանցիներին կոչ է անում Լաչինի միջանցքն ապաշրջափակելուց հետո այցելել Արցախ։
«Հայաստանից դեպի Արցախ հոսքը պետք է լինի մի քանի անգամ ավելի շատ, քան Արցախից Հայաստան։ Սա ընդունեք որպես կոչ»,-ասաց քաղաքագետը, որ մասնակցում էր ղարաբաղյան շարժման 35 –րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովին։ Միջոցառման աջակիցն է «Հայրենիք» կուսակցությունը։
Ստեփան Դանիելյանի խոսքով, Արցախ այցելությունները կլինեն կամքի ցուցադրություն։
«Երբ մեր թշնամի երկրի ղեկավարն ասում է, այ տեսեք, պարտված, կապիտուլյացիայի ենթարկված ղեկավարին ժողովուրդն ընտրել է, հետևաբար ժողովուրդն ընտրել է կապիտուլյացիան, մենք մեր մեծ հոսքով դեպի Արցախ պետք է ցույց տանք, որ կամքը սա է, այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան