Տնտեսություն 12:00 20/02/2023 Հայաստան

Գինու արտադրությունից մինչև իրացում. ինչ խնդիրներ կան ոլորտում

Դրամի արժևորում, լոգիստիկ ծառայությունների թանկացում, ռուս-ուկրաինական պատերազմ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց բախվել են հայ գինեգործները վերջին մեկ տարում։

Թեև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի գինի արտադրող ընկերությունները սկզբնական շրջանում արտահանման լուրջ խնդիրների առաջ էին կանգնել, այդուհանդերձ նրանց հաջողվեց արտահանում իրականացնել, բայց դրանից նրանց եկամուտները չավելացան։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2022 թվականին հայկական գինիների արտահանումն ավելացել է 20-25%-ով, սակայն դոլարի արժեզրկման պայմաններում արտահանողները զրկվել են մոտ 20 տոկոս եկամտից։

Հայ գինեգործներն անցած տարի կորցրել են ռուսական շուկայի մի մասը, ամբողջությամբ ուկրաինական շուկան, մասամբ էլ՝ բելառուսական, որը նույնպես պայմանավորված է դոլարի արժեզրկմամբ։ Իհարկե սա, ինչպես Ավագ Հարությունյանն է նշում, նաև իր դրական կողմերն ունի. շուկան դիվերսիֆիկացվել է, արտահանողները սկսել են նոր շուկաներ փնտրել։

Գինու ազգային կենտրոնի նախագահը միաժամանակ կարծում է, որ այս տարի արտահանումը ռուսական շուկա կավելանա, քանի որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով այն ունի 500 մլն շիշ գինու դեֆիցիտ։

«Թվում էր՝ Ռուսաստանը կգտներ այլ ճանապարհներ այդ բացը լրացնելու համար, դրա համար պայմանագրեր չէին կնքում պատժամիջոցների տակ չգտնվող երկրների մատակարարների, այդ թվում՝ հայ արտահանողների հետ, բայց կյանքը ցույց տվեց, որ պատժամիջոցները շրջանցելը դժվար է։ Բացի այդ, նոր սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ, և ռուսական ընկերությունները սկսել են ինտենսիվ աշխատել հայկական կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ այս տարի ավելի լավ ցուցանիշներ կունենանք՝ հաշվի առնելով նախնական պայմանավորվածությունները»,- ընդգծեց գինեգործը։

Այնուամենայնիվ, ըստ Ավագ Հարությունյանի, որքան էլ Հայաստանից արտահանումն ավելանա, Վրաստանը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը Ռուսաստանի շուկա գինիների ներմուծման ծավալով։ «Վրաց գինեգործները հետաքրքիր քաղաքանություն են վարում։ Նրանք լավ հարաբերություններ ունեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։ Նկատենք նաև, որ ռուսները ևս ներդրումներ են անում Վրաստանի գինեգործական ոլորտում, ուստի կարողանում են մեծ ծավալով արտահանում իրականացնել»,- նշեց նա։

Իսկ ի՞նչն է խանգարում հայկական ընկերություններին թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ ունենալ գործընկերային հարաբերություններ։ Ըստ Ավագ Հարությունյանի՝ այս դեպքում հայ գինեգործներին խանգարում է ԵԱՏՄ-ն։ Նրա խոսքով՝ պետություններն առանձին գինեգործների հետ չեն ցանկանում գործ ունենալ, իրենք աշխատում են անմիջապես ԵԱՏՄ-ի հետ, քանի որ հարկային և մաքսային քաղաքականության հետ կապված որոշումները ընդունվում են հենց ԵԱՏՄ-ի կողմից։

«Օրինակ, Չինաստանը արտոնյալ պայմաններ է տալիս Վրաստանին, քանի որ Վրաստանն ուղիղ բանակցում է Չինաստանի հետ, իսկ մենք չենք կարողանում, քանի որ ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Գինեգործության ոլորտում հարաբերություններ հաստատում են անհատները, բնականաբար, ծավալներն այդքան մեծ չեն լինում»,- ասաց գինեգործը։

Նա միաժամանակ նկատեց, որ փոքր քայլերով կարողանում են նոր շուկաներ գրավել։ Ավելին՝ անցած տարի և Միացյալ նահանգներ, և Եվրոպա գինիների արտահանումը 1,5-2%-ով ավելացել է։

Ինչո՞ւ տարիներ շարունակ հողերը չեն մշակվում

Անդրադառնալով խաղողի բերքին, Ավագ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի լավ բերք են ստացել, սակայն նոր այգիներ ստեղծելու հարցը մնում է խիստ արդիական։

Նրա խոսքով՝ խաղողի այգիների մասով պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը. «Իրականում մենք չունենք այնքան այգի, որքան ներկայացվում է պաշտոնապես։ Մոտավորապես, տարբերությունը կազմում է չորս հազար հա։ Այսինքն՝ պետությունն ավելի շատ թիվ է ցույց տալիս, քան գոյություն ունի։ Իսկ իրականում հանրապետությունում կա 12,5-13 հազար հա խաղող այգի, պաշտոնական տվյալներով՝ 16-17 հազար հա»։

Գինեգործը նշեց, որ խաղողի այգիներում արագորեն տարածվում է ֆիլոքսերա հիվանդությունը, իսկ պետությունը չի կարողանում միջոցներ ձեռնարկել, դրա դեմն առնել, ոչ մեկ այդ հարցով չի զբաղվում, մինչդեռ խաղողի պահանջարկն ավելանում է և հրատապ լուծումներ են անհրաժեշտ։ 

«Արտահանվող գինիները հիմնականում լավ որակի են, առաջիկա 10 տարիներին արտահանման աճ կունենանք՝ նվազագույնը 15-20%-ով, առավելագույնը՝ 35%, բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ այդքան խաղող չկա։ Գիներգործական ընկերությունները հիմնում են  իրենց սեփական խաղողի այգիները, սակայն այդ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում, գյուղացիներն էլ չեն կարողանում իրենց այգիները փոխել նորով, կամ վերակառուցել։ Իսկ դա նշանակում է,  որ շուտով, մոտ երեք տարի հետո կլինի կատաստրոֆիկ վիճակ, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի»,- նշեց Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ պետք է օր առաջ հարցին հրատապ լուծում տալ, քանի որ մեկ այգի հիմնելու համար անհրաժեշտ է վեց տարի և 50-60 հազար դոլարի ներդրում։ «Մենք չպետք է ժամանակ կորցնենք»,- հավելեց նա։

Գինու ազգային կենտրոնի նախագահն ասաց, որ գինեգործության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է որոշակի դրվագներով։ Խոսքը վարկավորման մասին է. բանկերը գումար են տալիս, պետությունը ֆինանսավորման համար արդյունավետ մեխանիզմներ ստեղծել է, բայց միայն այդքանը։

Հողային ֆոնդի մասով հարցերը նույնպես, ըստ նրա, տարիներ շարունակ մնում են չլուծված, իսկ դա նշանակում է, որ նոր այգիներ հիմնելու համար գյուղատնտեսները կրկին փաստի առաջ են կանգնում։

«Պատկերը հետևյալն է. հողը գտնվում է գյուղացիների ձեռքին՝ որպես սեփականություն, կամ համայնքային սեփականություն է։ Հիմա, հսկայական հողեր համարվում են ինչ-որ մեկի սեփականությունը, բայց այն չի մշակվում։ Եթե խորհրդային միության ժամանակ 550-600 հազար հա բարձր որակի հողեր գտնվում էին ակտիվ շրջանառության մեջ, հիմա դա կազմում է ընդամենը 150-200 հազար հա, ևս 50-70 հազար հա գտնվում է սովորական շրջանառության մեջ։ Այսինքն՝ հողային ֆոնդն առնվազն 60%-ով մատնված է անտերության, դեգրադացվում է, էրոզիայի է ենթարկվում։ Կառավարությունը չի մշակում քաղաքականություն, որ հետ վերցնի այդ մարդկանցից հողերը, որոնք չեն մշակվում արդեն 25-30 տարի»,- նշում է Ավագ Հարությունյանը։

Թեև, ըստ նրա, կա օրենք, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողը 3 և ավելի տարի չի օգտագործվում, պետությունը իրավունք ունի վերցնել, որովհետև այդ հողերը չմշակելու դեպքում դրանք ենթարկվում են կորոզիայի, սակայն, ըստ նրա, 1991 թ-ից սկսած չկա հող հետ վերցնելու որևէ դեպք։

«Ավելին, եթե ցանկանում ես այդ հող գնել, պարզվում է՝ դա 50 հոգու սեփականություն է,  որոնցից 30-ն այլ երկրում է ապրում, մի քանիսը մահացել են, մյուսներն էլ փաստաթղթեր չունեն։ Պատկերացնում եք, թե ինչ աբսուրդ վիճակ է։ Իսկ այն հողերը, որոնք համայնքային սեփականություն են, դրանք էլ համայնքապետերը չեն ցանկանում վաճառել, քանի որ այդտեղ էլ խնդիրներ կան։

Պետությունը օրենքով չի սահմանում, թե ինչու պետք է այդ հողը տարիներ շարունակ անտեր-անտիրական մնա, մինչդեռ համայնքը կարող է դա վաճառել կամ պետությունը ստիպի վաճառել, որ դրանք մտնեն շրջանառության մեջ։ Ի վերջո, դա նաև պետությանն է օգուտ, բյուջեն գումար է մտնում։ Օրինակ՝ 10 հա խաղողի այգի հիմնելու համար 500 հազար դոլարի ներդրում է կատարվում։ Մինչդեռ փաստը ցույց է տալիս, որ իրենց ավելի ձեռնտու է այդ 10 հա-ի վրա մի գյուղացի 5 կով արածացնի, քան նորմալ բերքատու այգիներ լինեն»,- ասաց Ավագ Հարությունյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}