Մահացած 15 զինծառայողների հարազատներ. «Փաշինյանը այնպես ներկայացրեց, ոնց որ անձամբ եղել է դեպքի վայրում»
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին զինվորների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներն այսօր կառավարության շենքի դիմաց են։ Մինչ այդ նրանց ընդունել են գործադիրում, հեռախոսահամարներ վերցրել, հետագա քայլերի մասին իրազեկելու համար։
Մահացած զինծառայողների հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հետ։
«Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մենք ասացինք՝ հնարավորինս շուտ մեզ պետք է տրամադրեք ԴՆԹ փորձաքննությունների արդյունքները, մանրամասն ասեք, երեխեքը ոնց են քնել, որ այրվել են, ով է այնտեղից հանել։ Մորգից մեկ ժամ անց հանեցին, ասացին՝ նույնականացրել ենք, ո՞նց այդքան արագ արեցին։ Ես ասել եմ, հարկ եղած դեպքում նաև արտաշիրիմում կանենք»,-ասաց հարազատներից մեկը։
Նրանք նշում են, որ դեպքից մեկ ամիս է անցել, ոչ մի գործողություն չի արվել, հարցաքննության քչերն են հրավիրվել։
«ԱԻՆ-ի աշխատակիցներից ո՞վ է հանել մեր երեխաներին դուրս։ ԱԻՆ-ից ասում են՝ մեր երեխաները պառկած են եղել, դատախազությունից ասում են՝ պառկած չեն եղել։ Մենք եկել ենք եզրակացության, որ Փաշինյանն իր հայտարարություններով ցանկանում է ուղղորդել եղածը դեպի պաժառը, բայց թույլ չենք տալու, մինչև վերջ գնալու ենք այս գործը բացահայտելու համար։ Մենք պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, ով է նրան պատմել դեպքի մանրամասները»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեկ ուրիշը։
Հարազատներից մեկն էլ ուշադրություն հրավիրեց դեպքին հաջորդած կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների վրա. «Վարչապետն այնպես հայտարարություն արեց, ոնց որ անձամբ եղել դեպքի վայրում։ Հետո ասեց՝ առանձնապես պարզելու բան էլ չկա»։
Մահացած զինծառայողների հարազատներից մեկն էլ չի բացառում, որ մահը եղել է դիվերսիայի հետևանք։
«Բոլոր վարկածները պետք է քննեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- «Ժողովուրդ». 15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը
- 15 երեխա վառվեցին, իսկ կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը. Զոհված զինծառայողի հայր
- 15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը
- 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա