Քաղաքական 09:52 20/02/2023

Մամիջանյան. Կարևոր չէ, թե ինչ եք Փաշինյանի հետ, ըստ հարցումների՝ ՀՀ բնակչության ավելի քան 90%-ն է համարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը,  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին, ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չի եղել և չէ, այն ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ ծագած հակամարտություն է:

«Տիկի’ն նախագահող, հավատացեք, որ սոցիալական խնդիրները չունեն ազգություն կամ տարածքային ծագում: Խորին հարգանքով այլ հակամարտություններից բոլոր տուժածների իրավունքների նկատմամբ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ևս ունեն իրենց իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման իրավունք։

Նախ ցանկանում եմ արձագանքել ադրբեջանական պատվիրակության հայտարարությանը։ Մենք միակը չենք, ով հայտարարում է Լաչինի միջանցքի շրջափակված լինելու մասին։ Այդ մասին է հայտարարում Եվրոպական պառլամենտը, նույնն են հայտարարում ԵԽԽՎ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը և այլ միջազգային կառույցներ։ Այնպես որ, երբ դուք մեղադրում եք մեզ ճշմարտությունը չասելու մեջ, զուգահեռաբար ճշմարտությունը չասելու մեջ եք մեղադրում նաև Եվրոպական պառլամենտը և այլ միջազգային  կազմակերպություններին։

Այս գործելաոճի մեջ որևէ բան զարմանալի կամ առանձնահատուկ չէ. տարիներ շարունակ Ադրբեջանի դիվանագիտության ձեռագիրն է եղել պատանդներ պահելը։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից մինչև օրս Բաքուն որպես պատանդ դեռևս պահում է 30-ից ավելի հայ ռազմագերիների, և ես ներկայացնում եմ միայն պաշտոնական թվերը, իսկ այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես են Արցախում պատանդառել 120.000 մարդկանց՝ Ադրբեջանի համար դիվանագիտական կռվաններ ստեղծելու նպատակով։ Սա է իրենց դիվանագիտության ոճը։

Հաջորդ կետը, որով ցանկանում եմ կիսվել, վերաբերում է Բաքու փորձագետի այցին։ Ես իրապես զարմացած եմ, քանի որ տարիներ շարունակ մարդկանց, ում ազգանունն ավարտվում էր «յան»-ով, անկախ նրանից, թե որ երկրի անձնագիրն ունեին՝ լիներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե եվրոպական, արգելված էր այցելել Ադրբեջան, և այս փաստն ապացուցող բազմաթիվ դեպքեր կան։

Ցանկանում եմ պարզաբանել և միաժամանակ կրկնել իմ միջազգային գործընկերների համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զորքեր չկան, և դրա մասին հայտարարվել է բազմիցս։
Խոսվեց խաղաղության պայմանագրի կամ խաղաղություն կնքելու շուրջ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների և տարածքային ամբողջականության փոխճանաչման մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չի եղել և չէ։ Այն ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ ծագած հակամարտություն է: Ես վստահ եմ, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կամ խաղաղություն կնքելու շուրջ տարվող բանակցությունները պետք է իրականացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարություններում առկա հիմնարար սկզբունքների հիման վրա: Թերևս այս սրահում կարևոր է նաև նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքնված CEPA համաձայնագրում, որն իր հերթին վավերացվել է ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից նշված են այդ նույն երեք հիմնարար սկզբունքները: Ուստի կարծում եմ, որ ձեր օրենսդիր մարմինների, խորհրդարանների որոշումները  կարևոր պիտի լինեն ձեզ համար։

Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ըստ հարցումների Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 90%-ն է համարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այնպես որ դրա մասին միայն իմ գործընկեր Արթուր Խաչատրյանը չէ հայտարարում, այլ Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը։

Չցանկանալով ավելի ծանրաբեռնել ձեզ հերքելով այն ամենը ինչի մասին խոսում էր ադրբեջանական պատվիրակությունը, նշեմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ունի ծանր սոցիալական հետևանքներ և վերածվում է հումանիտար աղետի։
Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ իմ կողմից օգտագորված եզրույթների ճնշող մեծամասնությունը վերցված են Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձևից»,-հայտարարել է ՀՀԿ-ական գործիչը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}