ԱՄՆ-ը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում նոր պատժամիջոցներ Է նախատեսում ՌԴ-ի դեմ
ԱՄՆ վարչակազմը մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել պաշտպանության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև գործողության մեջ դնել Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկման լրացուցիչ մեխանիզմներ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է գործարկել արտահանման վերահսկողության նոր մեխանիզմներ և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որոնք ուղղված են նրա առանցքային ճյուղերին։ Միջոցառումներն ուղղված կլինեն Ռուսաստանի պաշտպանության և էներգետիկ հատվածների, ֆինանսական հաստատությունների և մի քանի անհատների դեմ»,- նշում է գործակալությունը:
Բացի այդ, ըստ աղբյուրի, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուշադրություն կդարձնեն արդեն իսկ գործող սահմանափակումներին՝ պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։
Նշվում է նաև, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Նախօրեին «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները, հետևելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների արդյունքներին, հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ այս երկրները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայի պատճառով և մեծացնել պատժամիջոցների ճնշումը նրա վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ՌԴ-ի դեմ պատժամիջոները նախապատրաստել էինք մինչև ուկրաինական հակամարտության մեկնարկը
- Բասկովը, Ալեգրովան, Գազմանովը, Գալուստյանը հայտնվել են Կանադայի պատժամիջոցների ցուցակում
- ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի զինված ուժերի 531 ներկայացուցչի նկատմամբ
- ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը