Փաշինյանը մեխի գլխի պես որևէ արձագանք չէր անում. Մելիք-Շահնազարյանը՝ մյունխենյան քննարկման մասին
«Շատ դժվար է ասելը, թե այսօր է Արցախն ավելի վատ վիճակում գտնվում, թե 35 տարի առաջ, բայց բոլորս պետք է գլխներումս պահենք՝ սա շարունակական պայքար է՝ հաջողություններով և կորուստներվ, սակայն գործընթաց է, որը պետք է հասցնել ավարտին»,-ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ չնայած ներսից և դրսից հայ ժողովրդի վրա առակա մեծ ճնշմանը՝ կա պոտենցիա շարունակելու այդ պայքարը և հաղթելու:
Ներկա վիճակը համեմատելով 35 տարի առաջվա իրականության հետ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ այսօր առաջնորդությունն է, որ մեզ չի տանում հաղթանակների:
«Այսինքը՝ շտկելու առանձնապես շատ բան չկա՝ տրամադրվածությունը և առաջնորդությունը, դրանից հետո, վստահ եմ, հնարավոր կլինի վերականգնել և կորցրածը և սխալների վրա հենվելով պայքարը կառուցել ճիշտ, հասնել վերջնական նպատակին»,-հայտարարեց քաղաքագետը:
Անդրադառնալով մյունխենյան պանելային քննարկմանը՝ Մելիք -Շահնազարյանը հայտնեց, որ այնտեղ խայտառակություն կատարվեց:
Նշելով, որ զարմացած չէ Նիկոլ Փաշինյանի այդ պահվածքից՝ քաղաքագետը հիմնավորեց. «Մեծ հաշվով Փաշինյանը վաղուց սպասարկում է Ադրբեջանի շահը և այն անում է շատ բացահայտ կերպով՝ ամբողջ աշխարհի և ժողովրդի աչքի առջև: Ինքը չհերքեց, որ կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել, չպահանջեց Արցախի որևէ իրավունք, էլ չեմ խոսում, որ Ալիևը բացահայտ կերպով ստում է, ասելով, որ բլոկադա չկա, ճանապարհը բաց է և այն հալած յուղի պես ընդունվում, անցնում է բոլորի կողմից և ինքն էլ այնտեղ, կողքը նստած, մեխի գլխի պես որևէ արձագանք, այդ լկտի սուտը բացահայտելուն ուղղված որևէ բան չի անում: Փոխարենն իր հիմար տրամաբանության մեջ ինչ-որ շեշտադրումենր է անում, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ: Այդ իրողությունները կան միայն իր և իր նման դավաճանների գլխում: Իր խելքով Եվորպային ինչ-որ բաներում է համոզում: Փաշինյանը չի պաշտպանում հայության, Արցախի, Հայաստանի շահերը, նա այնտեղ ուներ միայն մեկ խնդիր՝ պոպուլիզմի միջոցով պահպանել իր իշխանությունը, ունենալ ընկալելիություն Արևմուտքի կողմից: Կարծում եմ, որ նա այնտեղից շատ գոհ է հետ գալու, քանի որ, օրինակ, Մակրոնն իրեն «ընկեր» է կոչում»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց
- Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել. Ոսկանյան
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- Ինչ են քննարկել Մյունխենում եռակողմ հանդիպմանը
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան