Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում` ինքնորոշման իրավունքի իրացում, մյուսները բխում են այս հիմնարար սկզբունքից:
Սրանից է բխում այս սկզբունքը բանակցային օրակարգ բերելու բարդ գործընթացը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական ինստիտուտները կենսունակ պահելու և արցախցիների տարատեսակ խնդիրներին առավելագույնս արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը:
Իսկ ինչի՞ շուրջ են ներքաղաքական քննարկումներն Արցախում` սահմանադրություն փոխելու, պաշտոնների փոխատեղումների, դիրքի, ազդեցության կատաղի մարտերի, որի արանքում կորում է այն առաջնահերթությունները, որի համար տասնամյակներով պայքար ու կռիվ է ընթացել:
Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է»։