Կայացել է erablur.am կայքի շնորհանդեսը
Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի շրջանակում կայացավ «Եռաբլուր» վիրտուալ-թանգարանի՝ erablur.am կայքի շնորհանդեսը։
«erablur.am կայքը մեծ շտեմարան է, բազա 1988 թվականից ի վեր հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը տված զոհերի մասին։ Բոլոր տվյալները ներկայացվում են համակարգված ձևով, որպեսզի հեշտ լինի գտնել ցանկացած անձի և փորձում ենք բոլորի վերաբերյալ տալ լրացուցիչ նյութեր»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով ոչ միայն կայքն է թարմացվում, այլև կայքում ներկայացված մեր հերոսների անհատական տվյալները։
«Շատ ժամանակ է անցել, շատերի մասին տվյալներն ամենևին ճշգրիտ չեն։ Մենք փորձում ենք հարազատների հետ ուղիղ կապ հաստատելով՝ բոլոր տվյալներն ամբողջացնել»,- ասաց Ա.Մինասյանը։
Կայքում ներկայացված են Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ պատերազմների ժամանակ զոհված մեր հերոսների ամբողջական ցանկը։
«Բոլորը, ընդհուպ մինչ երեկ։ Ցավոք, երեկ զոհ ունեինք, մահվան հանգամանքները դեռ պետք է պարզվեն։ Բոլորը, անգամ խաղաղ պայմաններում այն կորուստները, որոնք հավասարեցված են մարտական կորուստներին, արտացոլված են կայքում»,- նշեց Արմեն Մինասյանը։
Ավելի վաղ Panorama.am-ին Արմեն Մինասյանը տեղեկացրել էր, որ անցած 2 տարվա ընթացքում ընկերների հետ հսկայական աշխատանք է կատարել անցած 34 տարիներին հայրենիքի համար կյանքը տված մեր հերոսների ամբողջական ցանկ պատրաստելու, համակարգված ձևով ու հարմարավետ գործիքներով հանրությանը ներկայացնելու համար:
«Այս հարթակի միջոցով մեր հերոսների հիշատակը վառ պահելով հանդերձ, փորձում ենք նրանց սխրագործությունները դարձնել նաև ուսանելի մեր ապագա սերունդների համար։
Կայքի միջոցով դուք կարող եք շատ հեշտությամբ գտնել բոլոր այն հերոսներին, ովքեր այդ օրվա հոբելյարներն են։ Կարող եք Ձեր նախընտրությամբ կազմել ցանկեր՝ ըստ ծննդյան օրվա, տարվա, ըստ ծառայության վայրի ու մասնագիտության, ըստ ծննդավայրի, անգամ կրթօջախի։ Մեր խնդիրն է, ոչ միայն կոնկրետ մարդու մասին ստատիկ տեղեկություններ տալը, այլ այնպիսի գործիքներ, որոնցով հետաքրքված անձինք կարող են հեշտությամբ գտնել իրենց համագյուղացուն կամ համադասարանցուն, իրենց հասակակցին կամ անվանակցին։ Բացի այդ՝ կարող եք տեսնել, թե որտեղ, երբ և ինչ ձևաչափով անդրադարձ կա այդ մարդու մասին։ Իրականում կայքը բավականին բազմազան է, բայց նաև՝ մատչելի օգտագործողի համար»,- նշել էր նա։
։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 35 տարիների բացասական սելեկցիայի արդյունքում ձևավորվել է նման էլիտա.Միհրան Հակոբյան
- Կարծում եմ՝ Էրդողանն ունի այս ծանր իրավիճակից դուրս գալու ռեսուրսն ու հմտությունը. Ռուբեն Մելքոնյան
- Աբրահամ Գասպարյան. Այս իշխանության հետ չկա պատերազմի գնալու
- Սպասենք շատ ավելի վատ զարգացումների. Խաչիկ Գալստյան
- ԼՂ վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ձեռնքերը լվացել են. Սուրեն Սարգսյան
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Առաջին շրջափակման ճեղքման հիմնական պատճառը համախմբված լինելն էր. Արմեն Մինասյան
- Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
- Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
- Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ. Խաչիկ Գալստյան
- Այսօր ողջ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ ով բարձր է գոռում, դրանից պետք է փախնել. Բեքարյան
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ անփոփոխ է
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան