Ստրանջայի մրցաշար. Այսօր ռինգ դուրս կգա բռնցքամարտիկ Արթուր Շախպազյանը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն Բուլղարիայում է։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, հայտնի են նաև մեր բռնցքամարտիկների մրցակիցները Ստրանջայի մրցաշարում։
Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։ Փետրվարի 20-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգա միայն 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Նրա մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմին է։
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայրում են 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան