Քաղաքական 14:36 20/02/2023 Հայաստան

Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան

«Ես ոչ թե դեմ եմ խաղաղության պայմանագրին, ընդհակառակը՝ կողմ եմ խաղաղությանը, ամենաշատը ես գիտեմ խաղաղության գինը, մենք գիտենք խաղաղության գինը, բայց խաղաղության պայմանագրի կետերը պետք է իմանանք, պետք է հանրայնացնեն։ Թող հանրայնացնեն, դրա մասին հետո խոսենք»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով  խաղաղության պայմանագրի վերաբերյալ Panorama.am-ի հարցին։

Նրա խոսքով, միայն խելագարը կարող է դեմ լինել խաղաղությանը և խաղաղության պայմանագրի կնքմանը. «Ես ասում եմ՝ մենք  պետք է հասկանանք, թե ինչ գին ենք վճարում այդ խաղաղության դիմաց և արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո լինելու է  Հայաստան, լինելու է Արցախ, կարողանալո՞ւ են հայերն ապրել իրենց հայրենիքում  անկախ, ինքնիշխան, անվտանգ։

Շատ կարևոր է ֆիքսել մի փաստ. Հայաստանն ասում է, որ արդեն մշակել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը և փոխանցել է  Ադրբեջանին։ Հիմա հարց եմ տալիս՝  ի՞նչ է գրված այս պայմանագրում։ Որևէ մեկդ գիտի՞։ Որևէ մեկս դրա մասին չգիտի, բայց,  փաստացի, ականատես ենք եղել, որ  այսօրվա իշխանություն կոչվածները մշտապես հակահայկական թղթեր են ստորագրել, հակահայկական քայլեր են արել, անգամ չեն պահպանել փաստաթղթերում գրվածն, այլ ասել են, որ ունեն բանավոր պայմանավորվածություններ,  որի արդյունքում հանձնել են տարածքներ»։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է կանխել նման փաստաթղթի ստորագրումւը, Արթուր Վանեցյանն ասաց, որ կանխելու գործիքներից մեկն այն է, որ բոլորը՝ քաղաքական գործիչները, հանրությանը հայտնի մարդիկ, հանրության շրջանում  կարծիք ձևավորող մարդիկ խոսեն դրա մասին։

«Մենք  իշխանություն չենք, զինված խումբ չենք, ահաբեկչական խումբ չենք, որ փորձենք  այլ կերպ կանխել։ Պետք է խոսենք, հանրությանը ներկայացնենք այն վտանգները, որոնք կարող են վրա հասնել ու փորձենք բոլորով կանխել այդ հավանական  հակահայկական փաստաթղթի ստորագրումը»,- նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը՝ հավելելով, որ հասել ենք մի կետի, որ այլևս չենք կարող ինչ-որ բաներ պլանավորենք, հերթական անգամ ասենք՝ անելու ենք սա, չենք անելու սա, պետք է հասկանալ, որ վտանգված է  Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք։

«Երբ ինձ ասում եք՝  ի՞նչ պետք է անել։ Կոնկրետ ես ամեն ինչ անում եմ. սկսած  2019 թվականի սեպտեմբերին, երբ հրաժարական ներկայացրեցի ու հայտնի հայտարարությունն արեցի, որևէ  մեկի մտքով չէր անցնում, թե ուր է  գնում այս երկիրը։ Խոսել եմ դրա մասին, խոսել եմ մշտապես, շարունակում եմ խոսել, իմ գործունեության ընթացքում մշտապես փորձել եմ մեր հանրության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա»,- ասաց Ա. Վանեցյանը։

Ըստ նրա, այս իշխանությունների ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բաժանարար գծեր են  մտցրել, հանրությունը կիսել են սևերի, սպիտակների, յուրայինների, հակառակորդների, ռուսամետների ու արևմտամետների, բաժանումների, որի արդյունքում կարողանում են կառավարել ժողովրդին ու պահպանել  իրենց իշխանությունը։

«Այսինքն, այս բաժանարար գծերը, որոնք ստեղծված են ու կան, դա հիմնական գործիքն է, որով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը։ Իսկ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի  բոլոր քայլերն ունեն մեկ նպատակ՝ պահպանել իր սեփական իշխանությունը։ Ինչ-որ վերլուծություններ ենք անում, մասնագետները քաղաքագիտական վերլուծություններ են անում,  հավատացեք՝ Նիկոլ Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ,  գործում է բնազդով՝ պահպանել իր իշխանությունը։ Վերջ։ Ուրիշ որևէ նպատակ այս իշխանությունը չունի։

Ուստի մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ, որպեսզի  բոլոր ուժերը, քաղաքացիները միավորեն մեկ գաղափարի շուրջ ու կարողանան դուրս գալ այս ծանր վիճակից»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, պատրա՞ստ է դիմակայել թուրքական  էքսպանսիային, նա պատասխանեց. «Հանրության շրջանում կա մի միտք, գաղափար,  որ ասում են՝ Թուրքիայի սահմանը բացվի, լավ կապրենք։ Հարց եմ ուզում ուղղել բոլորին՝  արդյոք Հայաստանի անվտանգային համակարգն այսօր պատրաստ է ունենալ Թուրքիայի հետ բաց սահման, թե ոչ, արդյոք  Հայաստանի տնտեսությունը պատրաստ է ունենալ բաց սահման Թուրքիայի հետ, թե ոչ։ 

21-րդ դարում ունենալ փակ սահմաններ, դա անթույլատրելի է և ով  կասի, որ փակ սահմանները լավ է, դա շատ սխալ միտք է։  Բայց Հայաստանը պետք է դրան պատրաստվի, պատրաստվի ու նոր գնա այդ քայլին։

Հիշեցնեմ, որ Հայաստանը Թուրքիայի հետ սահման երբեք չի փակել, Թուրքիան է միակողմանի փակել Հայաստանի հետ սահմանը։ Եթե ուզում են բացել, ոչ թե մենք պետք է գնանք, խնդրենք,  պայմաններ առաջ քաշենք, այլ Թուրքիան եթե ուզում է  բացի,  թող հայտարարի, որ բացում է, դրանից հետո մենք կխոսենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}