Արթուր Վանեցյան. Կարծում եմ՝ առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք
«Եթե հայրենիքին ծառայելը քաղաքականությամբ զբաղվել է, այո, ես զբաղվում եմ քաղաքականությամբ»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե այժմ քաղաքականության մե՞ջ է, թե՞ ոչ։
Նա նշեց. «Ի՞նչ է նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ Ես ողջ կյանքս՝ 20 տարեկանից սկսած, ծառայել եմ իմ երկրին ու շարունակում եմ ծառայել իմ հայրենիքին։ Ծառայել եմ սկզբում որպես ազգային անվտանգության ծառայող, հետագայում՝ սկսել եմ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ և շարունակելու եմ իմ գործունեությունն իրականացնել»։
Ինչ վերաբերում է ամիսներ առաջ պատգամավորական մանդատը վայր դնելուն, Ա. Վանեցյանն ասաց. «Ես համարում եմ խորհրդարանն, համենայնդեպս, իմ համար այլևս չի հանդիսանում այն վայրը, պատգամավորական մանդատը չի հանդիսանում այն գործիքը, որով կարող եմ արդյունավետ պայքարել այս իշխանությունների դեմ և ծառայել մեր երկրին»։
Իսկ թե ինչո՞վ է զբաղված եղել այս ընթացքում, նա ասաց. «Զբաղվել եմ կուսակցաշինությամբ, մարդկանց հետ հանդիպումներով։
Այո, միգուցե հանրային գործունեություն չենք ծավալել, բայց հավատացեք, որևէ կերպ չի խանգարում մեր հասարակական-քաղաքական գոծունեությանն և առաջիկայում, կարծում եմ, ինձ և իմ գործընկերներին ավելի հաճախ կտեսնեք տարբեր միջացառումներին, տարբեր հարթակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին