Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
«Խնդիր էր օրակարգը: Մյունխենում պետք է խոսեին այլ թեմաներից, բայց, ըստ էության, ինչպես միշտ է լինում, Ադրբեջանը խնդիրը պրոյեկտեց իր օրակարգի վրա և Նիկոլ Փաշինյանը, ինչում մենք համոզվել ենք 5 տարիների ընթացքում, չունենալով համապատասխան գիտելիքներ, հմտություններ, հոտառություն՝ պարզապես խաղաց Ալիևի խաղը»,-արցախյան շարժման 35 ամյակին նվիրված քննարկման շրջանակներում լրագրողներին հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Նրա կարծիքով՝ Մյունխենում հայերը ստացան ազգային նվաստացում՝ հիմնավորելով իր տեսակետը այն փաստարկով, որ այդ քննարկման ժամանակ ֆիքսվեցին փաստեր, որոնք առկա են պատերազմի, դրա արդյունքների և հետևանքների հետ և փաստեր, որոնք չկան և դրանք պարզապես փաթաթում են Հայաստանի, հայ ժողովրդի վզին:
«Կարող եմ հույս հայտնել, բայց կարծել, որ այս իրավիճակում ազգային զարթոնք կարող է լինել՝ խիստ կասկածում եմ: Կարող է ինչ-որ սպոնտան իրադարձություն բերի դրան՝ ոչ մեր կամքից անկախ, բայց այսօր, տեսնելով մեր հասարակության վիճակը, նրա առաջնահերթությունները, իշխանությունների կողմից քարոզվող օրակարգը՝ ես դժվարանում եմ ասել՝ զարթոնք կլինի, թե ոչ: Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, կարելի է կանխատեսել, որ ոչ մի զարթոնք էլ չի լինի:Բայց եթե լինի բնական աղետ, կամ սոցիալական լուրջ կատակլիզմ, միգուցե այդ ալիքի վրա զարթոնքը լինի:
Հայաստանը և Արցախը կանգնած են անդառնալի լուրջ սպառնալիքների առաջ, իսկ անհատների մակարդակով՝ ամեն մեկն ինչ-որ լուծում կգտնի՝ արտագաղթի, պարտադրված կարգավիճակի եղանակով: Եթե մենք խոսում ենք մեր մասին, որպես հավաքականություն, պետություն, ապա, ցավոք սրտի, այսօր վտանգված և շատ լուրջ սպառնալիքների առաջ ենք»,-հայտարարեց Արմեն Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին