Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել
Փետրվարի 20-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»:
Նախքան օրակարգի հարցին անցնելը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է շարժման 35-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձը:
«Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ» խորագրով հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը:
Այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Հայտարարությունը ընդունվել է միաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին