Բայդենը խոստացել է Ուկրաինային տրամադրել մոտ 700 տանկ և հազարավոր զրահատեխնիկա
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Ուկրաինային կփոխանցեն մոտ 700 տանկ և ավելի քան հազար զրահամեքենա։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիև կատարած այցի ժամանակ։
«Միասին մենք խոստացել ենք մոտ 700 տանկ, հազարավոր զրահամեքենա, հազար հրետանային համակարգ, ավելի քան երկու միլիոն հրետանային արկ, ավելի քան 50 առաջատար հրթիռային համակարգեր»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում:
Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ 2021 թվականի դեկտեմբերից ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային են փոխանցել 1170 հակաօդային պաշտպանության համակարգ, 440 տանկ, 1510 հետևակի մարտական մեքենա, 655 հրետանային համակարգ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Կիևին ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի և ավելի մեծ հեռահարության հրթիռներ
- ԱՄՆ-ն իր տանկերն Ուկրաինա կուղարկի տարեվերջից ոչ շուտ