Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, այս պահին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ ՊՆ նախկին շենքի բնակիչների կողքին եմ։
Քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․
Անհնար է ընդամենը մեկ վրանում կազմակերպել այս մարդկանց ժամանակավոր կացությունը։
Ոստիկանությունը առանց բացատրության չի թույլատրում երկրորդ վրանի տեղադրումը, թեև, տվյալ մասնավոր տարածքի սեփականատերը տվել է իր համաձայնությունը։
Բազմաթիվ են կերակրող մայրերը, ծերերը, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք․ մանկահասակ երեխաներից ոմանք շարունակում են ջերմել։ Չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։
Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին։
Պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսել քաղաքացիների հետ և խնդրի լուծման տարբերակներ առաջարկել»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ նախկին շենքի բնակիչներին թույլ են տվել տեղադրել վրաններ
- ՊՆ նախկին շենքի բնակիչները կարող են գնալ «Նաիրի» մշակույթի տուն, սոցծառայությունը հաշվառում է. Գևորգ Ազիզյան
- ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան