Սպասենք շատ ավելի վատ զարգացումների. Խաչիկ Գալստյան
«Մյունխենյան հանդիպումից նոր ակնկալիքներ ունենալն, իհարկե, առանձնապես մեծ չէին, դեռ ավելին՝ նա շարունակեց տապալումների շարքը, ցույց տվեց, որ այս երեք տարիների ընթացքում նա այդպես էլ բոբիկ է մնացել արցախյան կարգավորումից»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այցը։
Նա նշեց, որ երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր հստատել իր մասնակցությունը Հարավկովկասյան երկրների ղեկավարների մասնակցությամբ պանելային քննարկմանը, կարծում է՝ հենց կազմակերպիչների կամ հավաքական Արևմուտքի ճնշման ադյունքում է նա ի վերջո համաձայնվել։
«Ինձ համար դա ավելի շուտ, կարծեք թե, հավաքական Արևմուտքի կամ նոր հակառուսական կոալիցիայի նախերգանքն էր, որը մենք այնտեղ տեսանք։
Այն, որ Մակրոնն ասում է՝ Հայաստանը բուֆեր է հավաքական Արևմուտքի համար, մեզ համար դա նորություն չէր։ Այո, Հայաստանն ու Արցախը սրանց օրոք վաղուց դարձել են աշխարհաքաղաքական շահերի զոհասեղան և աշխարհաքաղաքական խոշոր կենտրոններն իրենց շահերը, իրենց մրցակցությունն այս տարածաշրջանում արդեն անթաքույց կերպով են իրականացնում։ Դրանից ոչ մի լավ բան ակնկալել հնարավոր չէ, ավելին՝ այս տեմպով սպասենք շատ ավելի վատ զարգացումների»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ձեռնքերը լվացել են. Սուրեն Սարգսյան
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Առաջին շրջափակման ճեղքման հիմնական պատճառը համախմբված լինելն էր. Արմեն Մինասյան
- Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
- Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան
- Փաշինյանը մեխի գլխի պես որևէ արձագանք չէր անում. Մելիք-Շահնազարյանը՝ մյունխենյան քննարկման մասին
- Արթուր Վանեցյան. Կարծում եմ՝ առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
- Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ. Խաչիկ Գալստյան
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ անփոփոխ է
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան