Վերջին 35 տարիների բացասական սելեկցիայի արդյունքում ձևավորվել է նման էլիտա.Միհրան Հակոբյան
«Ստեղծված իրավիճակում գլխավոր հարցն է՝ էլիտաները չեն ցանկանո՞ւմ, թե չեն կարողանո՞ւմ: Արցախի նման ստարտեգիական հիմնախնդրի ուղղությամբ գործողությունները էլիտայից է կախված»,-արցախյան շարժման մեկնարկի 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նա բացատրեց, որ էլիտայի խնդիրն է գնտնել առավել ռացիոնալ լուծումներ, գործողությունների ճանապարհ և ուղղորդել հասարակությանը:
«Պատահական չէ, որ վերջին 35 տարվա ընթացքում բացասական սելեկցիայի արդյունքում ձևավորվել է նման որակի էլիտա: Հիմա ունենք այն, ինչ ունենք, և այդ «պտուղները» վայելում ենք»-ասաց Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ 1988 թվականի հասարակությունը և ներկայիս «չհասարակությունը» տարբեր երևույթներ են:
«1988 թվականին գործ ունեինք մի հասարակության հետ, որտեղ 5 %-ը՝ նոմենկլատուրան, նրա մոտ կանգնածները լավ էին ապրում, մնացածը՝ հավասար: Չկար այս ձևով սոցիալական բևեռվածություն»,-ասաց քաղաքական գործիչը և շարոնակեց՝ նկատելով, որ ներկայում ունենք ահռելի զանգված, որը չունևոր է, և, պայմանական ասած, 1000 ընտանիք, որոնք իշխանություն են ունեցել տարբեր տարիներին և ապրում են շատ լավ, 7 պորտով էլ լավ են ապրելու:
Բանախոսի կարծիքով՝ հնարավոր չէնման բևեռացված հսարակությանը միավորել ընդհանուր խնդիր լուծելու համար:
«Նախորդ 35 տարիներին, Ուեննալով Արցախի էկզիստենցիոնալ հիմնահարցը, ձևավորվել է սպառողական հասարակություն, և չենք ընկալել, որ մենք ո՛չ Չեխիան ենք, ո՛չ Սլովակիան, ո՛չ էլ՝ Բելգիան»,-հայտարարեց Միհրան Հակոբյանը և հավելեց. «Ունենք արցախյան հիմնահարց, ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանված ժողովուրդ ենք, նորից կանգնած ենք ցեղասպանության շեմին, որովհետև Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել, որ հարցը լուծելու է ուժային ճանապարհով, իսկ այն նշանակում է ցեղասպանություն: Շնորհակալություն պետք է հայտնենք Ալիևին, որ նա ազնիվ է գտնվել և այն չի թաքցրել»:
Անցնելով Հայաստանի պատասխան մգործողություններին՝ բանախոսն ասաց, որ այդ ընթացքում այստեղ ձևավորվել է սպառողական հասարակություն, որը կառուցվածքային աղքատության հասարակություն է, որտեղ չի կարող 20%-ն աղքատ չլինել:
Նրա խոսքով՝ ազատ Արցախի երկու հնարավորություն կա, առաջին՝ մեծ շոկերին պետք է հետևի մեծ վերափոխումներ:
«Հայաստանը շանս ունի ձևավորելու մարտահարվերներին դիմակայող հասարակություն, որն իր կառուցվածքով չպետք է նմանվի այն «չհասարակությանը», որը ձևավորվել էր վերջին30 տարիների ընթացքում:
2020 թվականի կապիտուլյացիոն պատերազմում մենք մեզ ենք պարտվել, քանի որ չենք ձևավորել այդ հասարակությունը, որի հետևանքով ունեցել ենք այդ արդյունքը, իս 2018 թվականը դրա նախերգանքն է եղել»,-հայտարարեց Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ երկրորդ ուղին Արցախյան հիմնահարցի հայանպաստ տրամաբանական վիճակի բերելն է:
«Դրան գալու համար անկախ իր կամքից մեծ հնարավորություն է տվել Ադրբեջանը՝ ի դեմս իր իշխանության»,-ասաց Միհրան Հակոբյանը և բացատրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանի ղեկավարությունը ագրեսիաներով տվել է հնարավորություն, որ հայկական կողմն աշխարհին կարողանա բացատրել, թե ինչու չէր համաձայնում առանց երաշիքների ադրբեջանին տալ Քարվաճառն ու Շահումյանը՝ արդեն փաստելով բուն Հայաստանի տարածքում իրականացված ագրեսիան:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ձեռնքերը լվացել են. Սուրեն Սարգսյան
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Առաջին շրջափակման ճեղքման հիմնական պատճառը համախմբված լինելն էր. Արմեն Մինասյան
- Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա