Իրողությունները մեզ հնարավորություն են տալիս չվստահելու վարկածին, թե զինվորները մահացել են հրդեհից. Նորայր Նորիկյան
«Ծնողները համապարփակ ներկայացրել են իրենց պահանջները համապատասխան պաշտոնյաներին, վերջիններս խոստացել են կարճ ժամանակահատվածում տեղեկացնել հանդիպման կազմակերպման հնարավորության մասին»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ ծնողները հայտարարում են հրապարակային, նույնը ներկայացվել են նաև պաշտոնյաներին:
«Մի բան կարող եմ ձեզ ասել հստակ՝ ծնողների խիստ անվստահությունն սույն քրեական վարույթի նկատմամբ, առակա է: Անվստահությունն ու կասկածանքը ծնվել է սույն թվականի հունվարի 19-ից սկսած, երբ կառավարության նիստում իրավասու պաշտոնատար անձանց և դրան հաջորդող այս գործին մասնակից դարձած այլ սուբյեկտների կողմից հնչեցրած միմյանց հակասող տեղեկություններից և օբյեկտիվ իրականությանը հակասող հանգամանքներից: Ծնողները շատ տրամաբանական և հիմնավորված հարցեր են բարձրացնում, որոնք ակնկալում են պարզ լուծումներ»,-հայտարարեց Նորիկյանը:
Փաստաբանը հայտնեց, որ որպես քաղաքացի պահանջում է, որպեսզի այս գործով քննության առարկա դարձնեն բոլոր վարկածները, օրինակ՝ սպանության, դիտավորությամբ կյանքից զրկելու, թունավորման, դիվերսիայի և այլն:
Նորիկյանն ասաց, որ, համադրելով հրապարակված տեղեկությունները, ստացվում է շատ հակասական պատկեր և երբ վերլուծում են հրդեհի մեջ մեղադրվող կապիտանի ցուցմունքները ակնհայտ է դառնում, որ հրդեհի բռնկման պահից մինչև 15-20 րոպե տևողության ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի զինծառայողները դուրս գային այդ տարածքից և փորձեին այն չեզոքացնել:
«Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել, ինչը տալիս է մեզ հնարավորություն արձանագրելու, որ զինվորները պարզապես կենդանի չեն եղել, հակառակ դեպքում նրանք կգործադրեին ողջամիտ քայլեր այդ տարածքից դուրս գալու համար: Հետևաբար պետք է պատասխանել հարցին, թե հրդեհը հետևա՞նք է ինչ-որ հետքեր թաքցնելու, թե՞ ամփույտ գործընթաց է, հրդեհի և երեխաների մահվան միջև առկա՞ է արդյոք պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ:
Այսօրվա հրապարակային իրողությունները տալիս են մեզ հնարավորություն չվստահելու այդ վարկածին, թե երեխաները մահացել են հրդեհի պատճառով»,- հայտնեց փաստաբանը և հիմնավորեց, որ թե՛ հրդեհի տարածքը, թե՛ դիրքը, թե՛ կենդանի մնացած զինծառայողների ցուցմունքները հարց են առաջացնում, որ եթե հնարավոր է եղել այդ տարածքից դուրս գալ երկու զինվորի, ապա ինչու մնացած զինվորները չեն կարողացել, եթե ծխահարվել են, ապա ինչո՞ւ չեն ծխահարվել փրկված երկու զինծառայողը:
Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ այդ դեպքով պայմանավորված այլ ենթադրյալ հանցագործությունների մասին են հայտնել ծնողները և չբացահայտելով դրանք՝ նշեց որ դրանք պայմանավորված են եղել զինծառայողների և սպաների միջև եղած տարաձայնություններով, բուն սպաների միջև եղած հարաբերություններով, սպաների՝ ենթադրյալ օրինախախտ գործունեությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մահացած 15 զինծառայողների հարազատներ. «Փաշինյանը այնպես ներկայացրեց, ոնց որ անձամբ եղել է դեպքի վայրում»
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- «Ժողովուրդ». 15 զինծառայողների մահվան գործով ծնողներից մի քանիսն արդեն հարցաքննվել են
- Փաստաբան. 15 զինծառայողների մահվան գործով տրամադրվում է խեղաթյուրված տեղեկատվություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան