Կարծում եմ՝ Էրդողանն ունի այս ծանր իրավիճակից դուրս գալու ռեսուրսն ու հմտությունը. Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիան բավական լուրջ հարված է ստացել երկրաշարժիչ, բայց Էրդողանի իշխանությունը, ես կարծում եմ, հակաքայլեր է անելու այդ ամենը կանխելու համար»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ավերիչ երկրաշարժիչն արդյո՞ք Թուրքիային կթուլացնի։
Նա նշեց, որ Թուրքիան փորձելու է վերականգնել երկրաշարժից ստացած հարվածները։
«Թե ինչքանով դա կհաջողվի նրան, կերևա առաջիկայում։ Կարծում եմ՝ Էրդողանն ունի այս ծանր իրավիճակից դուրս գալու այդ ռեսուրսն ու հմտությունը»։
Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա ու Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն այցերի մասին խոսելիս՝ նա ասաց. «Այս երկու հանդիպումները Հայաստանին և Արցախին ոչինչ չեն տվել, հետընթաց էին Հայաստանի և Արցախի շահերից։
Ի թիվս այլ խայտառակությունների, հետընթացների, Մյունխենում ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ այն, ինչ դոմինանտ էր մեր հասարակության գիտակից հատվածում, այն, ինչ բխում է պատմագիտության տրամաբանության ակունքներից, որ պարտված իշխանությունը չի կարող ներկայացնել այդ պետության շահը, պարտված իշխանությունը խոցելի է երկրից դուրս, ևս մեկ անգամ վերահաստատվեց»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյան. Այս իշխանության հետ չկա պատերազմի գնալու
- Սպասենք շատ ավելի վատ զարգացումների. Խաչիկ Գալստյան
- ԼՂ վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ձեռնքերը լվացել են. Սուրեն Սարգսյան
- Ստեփան Դանիելյան. Արցախ մեր մեծ հոսքով պետք է ցույց տանք, որ այս երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում
- Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան
- Փաշինյանը մեխի գլխի պես որևէ արձագանք չէր անում. Մելիք-Շահնազարյանը՝ մյունխենյան քննարկման մասին
- Արթուր Վանեցյան. Կարծում եմ՝ առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք
- Վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է շատ արագ գործենք. Արթուր Վանեցյան
- Արցախի բարձրագույն արժեքային նշաձողը մեզ տարավ դեպի հաղթանակներ. Խաչիկ Գալստյան
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ անփոփոխ է
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
- Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդական է, այլ նպատակներ ունի. Սաֆրաստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան