Հայկական թուրքագիտությունը շարունակում է գիտական օբյեկտիվ ուսումնասիրությունները․ Ռուբեն Մելքոնյան
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է․
«Չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ հայկական թուրքագիտությունը շարունակում է գիտական օբյեկտիվ ուսումնասիրությունները, որոնք կնպաստեն բացահայտելու Թուրքիայի իրական պատկերը: Իհարկե գիտությամբ զբաղվելը չի կարող խոչընդոտել գիտնականի քաղաքացիական պահվածքին, ուստի թուրքագետը պետք է լինի և՛ գիտնական, և՛ քաղաքացի:
Այսօր լույս է տեսել իմ և իմ սաներից Նաիրա Պողոսյանի համատեղ ուսումնասիրությունը, որի էլեկտրոնային տարբերակը արդեն հասանելի է ԵՊՀ կայքում:
«Գրքում ներկայացված են Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության քաղաքական, ռազմական կյանքում XIX դարի վերջից մինչև XX դարի կեսերը ակտիվ դերակատարում ունեցած գործիչների այն հուշերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին: Այդ ամենը նաև լույս են սփռում Թուրքիայի Հանրապետությունում հայերի նկատմամբ վարվող քաղաքականության առանձնահատկությունների, հայատյացության ակունքների և թուրքական կեղծարարության ու ժխտողականության հիմքերի վրա»»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան