Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Կարծում եմ ՝ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաժարժով, դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակներով հայտարարություններով:
Ինչու եմ սա գրում: Փորձում եմ հասկանալ, թե որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը.
1. թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա,
2. թե թույլ չտալ, որ Իրանի միջամտի նման հարձակման դեպքում:
Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք է»: