Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ
ԲԴԽ այսօրվա նիստում դատավոր Զարուհի Նախշքարյանը հետաքրքրվեց, թե ո՞ր արտահայտությամբ է երևում իր անհամաձայնություն հայտնելը ԲԴԽ որոշման հետ։
ԱՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ չկա կոնկրետ արտահայտություն, դա երևում է նրա հայտարարությունների կոնտեքստից։
«Բացի ձեր հնչեցրած ճապոնական փիլիսոփայությունից անհամաձայնություն հայտնելը պետք է ունենա առնվազն փաստական հանգամանքների անհերքելի շեմ։ Դուք ներկայացրել միջնորդություն, որտեղ չկա կասկածի նշույլ...»,-խոսում էր Նախշքարյանը, երբ նրան ընդհատեց ԲԴԽ անդամներից Նաիրա Հովսեփյանը։
Ի պատասխան ԲԴԽ անդամի, դատավորն ընդգծեց՝ ինքը կանգնած է լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունի իր հարցերը հնչեցնել մինչև վերջ։
«Տիկին Նախշքարյան, հարցը հնչեցրեք»,-ասաց ԲԴԽ անդամը։
«Ես հարցը հնչեցրեցի։ Ձեր ներկայացրած միջնորդությունում որտե՞ղ է փաստական տվյալը»,-ընդգծեց դատավորը։
ԱՆ ներկայացուցիչն ասաց՝ դատավորը հայտարարել է, որ ԲԴԽ որոշումը վիճահարույց է համաչափության տեսանկյունից, գրել է, որ ԲԴԽ անդամները պետք է ապրեն այդ որոշման հետ, հետևաբար կասկածի տակ է դնում դատարանի կողմից կայացրած որոշումը։
«Դուք չկարողացաք նշել պարսավելի այն հատվածը, որը վերագրում եք ինձ»,-ասաց դատավորը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշման հետ ապրելու մասին դատավորի գրառումը ԱՆ-ում դիտարկում են որպես սպառնալիք
- Դատավոր Նախշքարյանը համարում է՝ վարույթը պետք է կարճվի
- Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
- Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան