Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած օպերլիազորներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Զոհրաբյան
Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:
Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»,-գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել
- Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Ոստիկանության պարզաբանումը՝ փաստաբանների նկատմամբ բռնության միջադեպի վերաբերյալ
- Թաթոյան հիմնադրամ. Փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքին պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով
- Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել. Արա Զոհրաբյան
- Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան