«Ժողովուրդ». ԱԳՆ-ն մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր է կնքել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1 մլն 672 հազար դրամի ներկայացուցչական ծախսեր է կատարել և մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր կնքել: Դրանցից մեկով, օրինակ, արտաքին գերատեսչության պետական արարողակարգի ծառայությունը 236 հազար 970 դրամի պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս»- ՓԲԸ-ի հետ:
Այդ գումարի շրջանակներում կազմակերպվել է Խորվաթիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի համար հյուրասիրություն: 185 հազար դրամ արժողությամբ պայմանագրով, որը կնքվել է «Էքսկլյուզիվ կոնցեռն»-ի հետ, կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի շրջանակներում: «Երևան Հյուրանոց» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքված է եղել 778 հազար դրամով: Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցի շրջանակներում էլ այս գումարով կատարվել են հյուրանոցային կեցության ծախսերը, և նախարարը տեղակայվել է հենց այս հյուրանոցում:
Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի այցի համար էլ տրանսպորտային ծառայություններն արժեցել են 420 հազար դրամ, պայմանագիրն էլ՝ «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ, իսկ Խորվաթիայի ԱԳՆ այցի համար էլ 110 հազար դրամ է տրամադրվել, որպեսզի բանավոր թարգմանություն ապահովվի: Ծիծեռնակաբերդ այցելելու համար արարողակարգի ծառայությունը 26 մեխակ էր գնել և երկու ծաղկեփունջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են