«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն 4-րդ անգամ կդիմի դատարան Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է դիմելու դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ։
Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նրա քրեական վարույթով ակտիվ առերեսումների փուլ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում