Կոնվերս Բանկ. Visa Virtual քարտապանների համար արշավի հաղթողները ստացել են իրենց մրցանակները
Visa Virtual քարտապանների համար անկանխիկ գնումների խրախուսման արշավի շրջանակում մեկ հարկի տակ էին հավաքվել Կոնվերս Բանկի հաճախորդներն ու գործընկերները՝ հանդիսավոր պայմաններում արդյունքներն ամփոփելու: Այս մասին հայտնում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից։
«Սա ընդհանրապես իմ առաջին շահումն է: Անսպասելի ու հաճելի անակնկալ էր Բանկի կողմից: Ապրելով երաժշտական միջավայրում՝ քաջատեղյակ էի Don't Let Daddy Know փառատոնի մասին, բայց երբևէ չէի մտածել, որ դրան մասնակցելու հնարավորություն ինձ կընձեռի Բանկը: Շնորհակալ եմ նման նվերի համար»,-ասաց գլխավոր մրցանակակիրը, ով ստացել է երկօրյա ուղեգիր Ամստերդամ և Don't Let Daddy Know փառատոնին մասնակցության հնարավորություն՝ երկու անձի համար:
Արշավի հաղթողներից մեկ ուրիշը հավելեց, որ օգտվում է տարբեր բանկերի ծառայություններից, սակայն իր հիշողության մեջ առաջին դեպքն է, երբ արշավի է մասնակցում՝ առանց հավելյալ ջանքերի ու ծախսերի և հաղթանակի մասին տեղեկանում է հեռախոսազանգի միջոցով:
«Մաղթում եմ ավելի շատ արշավներ ու ավելի շատ հաղթողներ»,-խոսքը եզրափակեց նա:
Բանկում գոհունակությամբ են փաստում արշավների նկատմամբ հետաքրքրության աճը, առաջիկայում խոստանում նոր՝ ոչ պակաս գրավիչ ու հետաքրքիր արշավներ, իսկ հաճախորդներին խորհուրդ են տալիս օգտվել ընթացիկ մրցույթի հնարավորությունից ու ստանալ կինոյի տոմս՝ երկու անձի համար:
Մանրամասները՝ 010-511-211։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
- Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել
- Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է
- Կոնվերս Բանկն անվճար կինոդիտման լավ հնարավորություն է ընձեռում Mastercard քարտապաններին
- Կոնվերս Բանկն ամանորյա տրամադրություն է պարգևել Գեղարքունիքի սահմանապահ բնակավայրերից մեկի երեխաներին
- Կոնվերս Բանկի հաջողակ քարտապանները ստացել են իրենց մրցանակները
- C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
- Visa-ի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է
- Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
- Կոնվերս Բանկը խրախուսման արշավ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին