Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում փետրվարի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Զոհերի թիվը հասել է 4-ի։ Շարունակվում են փլատակներում մնացած երկու մարդու որոնման աշխատանքները»,- հայտնել է TRT Haber-ը։
Աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հայտնել է Հաթայ նահանգում երկու երկրաշարժի մասին՝ երեք րոպե տարբերությամբ (6,4 և 5,8 մագնիտուդով): Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրաշարժերից հետո մոտ 300 տուժածի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան