«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունն այդ բարձր պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունն այդ բարձր պաշտոնում՝ անհաղորդ երկրի կյանքին։ Խաչատուրյանն անգամ ուղերձ չհղեց Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, իսկ նախկին երեք նախագահները, բացառությամբ առաջինի, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ նախօրեին Մյունխենում չէր հակադարձել Ալիևի ցինիկ հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի, ուղերձներ հղեցին։
Փաշինյանն ասաց, որ շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձևավորմանն ուղղված քայլերը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը»:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկեց 35 տարի անց թերթել արցախյան շարժման ֆոտոալբոմը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից սկիզբ առած իրադարձությունների լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են