«Հրապարակ». Դիտորդական առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձոր քաղաքում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդական առաքելությունը, որի կազմում 100 մարդ է, որից 50-ը՝ անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձոր քաղաքում է։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս առիթով Թվիթերում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը և նրա տեղակայմանը։ Խորին շնորհակալություն ԵՄ-ին և անդամ երկրներին՝ Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսևորելու համար։ Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի և տարածաշրջանում կայունություն և, ի վերջո, խաղաղություն հաստատելու հարցում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են