Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հակամարտությունը վերածել համաշխարհայինի. Պուտին
Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի լոկալ հակամարտությունը վերածել գլոբալ առճակատման փուլի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արևմուտքի էլիտաները չեն թաքցնում իրենց նպատակները՝ Ռուսաստանին հասցնել, ինչպես իրենք են ասում, ռազմավարական պարտություն։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է մեկընդմիշտ վերջ տալ մեզ, այսինքն ՝ նրանք մտադիր են լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ դիմակայության փուլ»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել Է Պուտինը Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ հենց այդպես է դա հասկանում Ռուսաստանը և համապատասխան կերպով կարձագանքի դրան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին