Վենետիկում ջրանցքները գրեթե չորացել են
Վենետիկի ջրանցքներում ջրի մակարդակը իջել է գրեթե կես մետրով՝ տեղումների բացակայության պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ջրանցքներում անհնար է դարձել գոնդոլաների, արտակարգ ծառայությունների նավակների տեղաշարժը:
Իտալիայի հյուսիսային շրջաններում երաշտը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Ալպերում ձյան ծավալը նվազել է 53%-ով, գետերի ջրային պաշարները՝ ավելի քան 60%-ով, հայտնել է Legambiente բնապահպանական կազմակերպությունը։
Ըստ Ազգային հետազոտական կենտրոնի փորձագետ Մասիմիլիանո Պասկիի՝ հիդրոբալանսը վերականգնելու համար անհրաժեշտ են առնվազն 50 օր տեղումներ:
Ջրհեղեղները համարվում էին Վենետիկի գլխավոր խնդիրը։ Տարերքի ամենաուժեղ հարվածը գրանցվել է 2019 թվականին։ Դրա վնասը գերազանցել է 1 միլիարդ եվրոն (1,1 միլիարդ դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան