««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրատուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի հետ կապված պրոցեսն արհեստականորեն «եփվում» էր խորհրդարանի վերջին նիստում:
Ճիշտ է` փաստերի բացակայության պայմաններում քպ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:
Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:
Ե´վ Գրիգորի, և´ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերաբերյալ և այդ մասին նրանք հրապարսկային խոսել են:
Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի` իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական ճանապարհով:
Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
- Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով. Վարդապետյան
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- Իգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան. քաղաքագետ
- Իգոր Խաչատուրովի կալանավորման գործով նիստին ոչ դատավորն է եկել, ոչ դատախազը
- Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպան
- Խաչատուրով. Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել
- «Ով զադնի դնի նիկոլ ա, իսկ թշնամին ծնկի կգա». Իգոր Խաչատուրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին